Մեկնաբանություն

15.02.2015 10:55


Մեխված, չագուչված և նալված «Էջմիածնի Սիմոնը»

Մեխված, չագուչված և նալված «Էջմիածնի Սիմոնը»

ՀՀԿ խորհրդի վերջին նիստում «Վերջի բոլշևիկը», բոլշևիկյան ամենանողկալի ոճով, Գագիկ Ծառուկյանի դեմ «ասուժդամսի» երեկո էր կազմակերպել։ Բորենիների և պառվաբոզերի համար աշխատանքի հսկայական «ֆռոնտ» էր բացվել։

Նողկալի էին ինչպես ելույթ ունեցողները, այնպես էլ՝ միզանսցենը։ Ջորջ Օրուելը եթե այդ տեսարանը տեսներ, ապա «Անասնաֆերման» մի փոքր այլ տեսք կստանար, իսկ հայկական «Մկների ժողով» հեքիաթի պերսոնաժների բերանում ուրիշ տեքստ կդրվեր։

Քաղաքական մտքի տիտաններից այնպիսի բառակույտ էր դուրս գալիս և այնպիսի գերինտելեկտուալ ձևակերպումներ էին ներկայացվում, որ պարզ դարձավ՝ գործ ունենք ավարտված մարդկանց հետ։

«Ասուժդամս»–ի ժամանակ իրենց ախմախությունը, նենգությունն ու մանրությունը ցույց տվեցին շատերը։ Հատկապես աչքի ընկավ ճամբարափոխության ռահվիրա, առնետավազքի բազմակի չեմպիոն, գեներալ–պատգամավոր և «Կռազի» ասպետ «Էջմիածնի Սիմոնը»՝ Մանվել Գրիգորյանը, ում ելույթը յուրօրինակ ինքնախոստովանություն էր։

Ճամբարախոփության դիմաց գեներալ դարձած սույն «չեմպիոնը», դիմելով իր սիրելի «Վերջի բոլշևիկին», հայտարարեց, թե չագուչն էլ է Ձեր ձեռքը, մեխն էլ, նալն էլ, ոնց ուզում եք օգտագործեք։

«Էջմիածնի Սիմոնը» դրանով խոստովանեց, որ ինքը նալված է, մեխված և չագուչված, որովհետև այնպիսի համոզվածությամբ էր խոսում Սերժի ձեռքում եղած գործիքների մասին, որ կասկածի տեղ չթողեց։

Մանվելը, ով 2008ին ընդդիմադիր խաղեր տվեց, բայց թախտի տակից դուրս չեկավ ու հետո հայտնվեց Սերժի ոտքերի տակ, ՀՀԿ խորհրդի նիստում ցույց տվեց, թե ինչ են արել իր հետ։ Նրան պարզապես նալել են։ Այլապես նա այդպիսի բառապաշար չէր օգտագործի. ամեն մարդ իր հետ պատահածից է խոսում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը