Տիգրան Կարապետյան. «Ինչքան սառեցված կուսակցություն կա, արթնացնում են»
-Մենք հասկանում ենք, որ իշխանությունը ճնշված է, սա միայն իշխանության որոշումը չէ, պարտադրված որոշում է,-խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Անդրադառնալով երեքշաբթի օրը 12 կուսակցությունների կողմից ստորագրված համատեղ հայտարարությանը և պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ թե այս միավորումն, ի վերջո, ինչ կարող է տալ, ԺԿ նախագահն ասել է.
-Ինձ համար անակնկալ էր, թե ովքեր էին հավաքվել. ինչքան սառեցված կուսակցություն կա, արթնացնում են, այդպիսի բան ՀԱԿ-ն էր անում, միայն թե ասեին, որ 30 կուսակցություն միացել է իրենց։ Դա միավորում չէր, դա ստորագրություն էր հայտարարության տակ։
Տիգրան Կարապետյանն ասել է, թե ինքը նախապես չի իմացել, թե ովքեր են ստորագրել այդ հայտարարության տակ։
-Վահան Հովհաննիսյանն ինձ առաջարկելէ, ես էլ ասացի, որ հաճույքով կստորագրեմ, որովհետև ես էլ եմ ասում՝ Ո՛Չ արձանագրություններին։ Ես չեմ փոշմանել, որ ստորագրել եմ, պարզապես ես չեմ ուզում պոպուլիզմով զբաղվել,-ասել է Տ. Կարապետիչը։
Տիգրան Կարապետյան. «Ինչքան սառեցված կուսակցություն կա, արթնացնում են»
-Մենք հասկանում ենք, որ իշխանությունը ճնշված է, սա միայն իշխանության որոշումը չէ, պարտադրված որոշում է,-խոսելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Անդրադառնալով երեքշաբթի օրը 12 կուսակցությունների կողմից ստորագրված համատեղ հայտարարությանը և պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ թե այս միավորումն, ի վերջո, ինչ կարող է տալ, ԺԿ նախագահն ասել է.
-Ինձ համար անակնկալ էր, թե ովքեր էին հավաքվել. ինչքան սառեցված կուսակցություն կա, արթնացնում են, այդպիսի բան ՀԱԿ-ն էր անում, միայն թե ասեին, որ 30 կուսակցություն միացել է իրենց։ Դա միավորում չէր, դա ստորագրություն էր հայտարարության տակ։
Տիգրան Կարապետյանն ասել է, թե ինքը նախապես չի իմացել, թե ովքեր են ստորագրել այդ հայտարարության տակ։
-Վահան Հովհաննիսյանն ինձ առաջարկել է, ես էլ ասացի, որ հաճույքով կստորագրեմ, որովհետև ես էլ եմ ասում՝ Ո՛Չ արձանագրություններին։ Ես չեմ փոշմանել, որ ստորագրել եմ, պարզապես ես չեմ ուզում պոպուլիզմով զբաղվել,-ասել է Տ. Կարապետիչը։
7or.am