Ինչպես տեղեկացրել ենք Սահմանադրական դատարանի նախագահի քաղաքական գործունեության, այն է' ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու հիմքով, դիմել ենք Սահմանադրական դատարան' օրենքի համաձայն նրան պատասխանտվության կանչելու համար: Սակայն, առ այսօր ՍԴ-ը որևէ միջոց չի ձեռնարկել, անգամ, այդ հարցը քննելու ուղղությամբ և գեղաշենցի «մեծարգո նախագահը» շարունակում է սահմանադրական կարգի լայնածավալ խախտումները: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՍԴ-ը երկար ժամանակ է, որ քննության չի առնում և չի վերացնում ՍԴ-ի մի այլ անդամին առնչվող կոպիտ օրինախախտման հետևանքները, այն է' մեղադրական դատավճիռ կրող Կ.Բալայանը շարունակում է պաշտոնավարել ՍԴ-ում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսինքն ՍԴ-ի անպատիժ անգործությունը նման հարցերի քննարկման գործում, ինչպես նաև, սահմանադրական կարգի հիշյալ խախտման հովանավորումը ՀՀ Նախագահի կողմից, այսօր դիմել ենք մի շարք երկրների սահմանադրական դատարաներին' տեղեկություն ստանալու նմանօրինակ խախտումների և դրանց հետևանքերի վերացման ուղղությամբ ձեռնարկած միջոցների մասին:
ՍԴ նախագահի քաղաքական գործունեության մասին

«Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ