Լրահոս

07.10.2009 14:40


Գյումրիում ՀՅԴ-ն փորձում է բարձրացնել ժողովրդի ակտիվությունը

Ինչպես 7օր-ին տեղեկացրել են ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեից, այսօր երեկոյան Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ՀՅԴ-ն հանդիպում է կազմակերպելու գյումրեցիների հետ: Թեման, բնականաբար, հայ-թուրքական հարաբերություններն  են:

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում  ելույթ է ունենալու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Նպատակը՝ ժողովրդին ներկայացնել նախաստորագրված արձանագրություների բացասական կողմերը, ներկայացնել մեր կողմից առաջարկվող փոփոխությունները: Ինչպես նաև, ժողովրդին մանրամասն տեղեկացնել երեկ 11 կուսակցությունների կողմից ընդունված հայտարարության բովանդակությունը, սփյուռքում տիրող տրամադրությունները և թեմային առընչվող այլ հարցեր»,-ասել է Արտակ Ավետիսյանը՝ ավելացնելով, որ իրենք աշխատել են, որ հանդիպմանը շատ քիչ թվով դաշնակցականներ մասնակցեն, քանի որ հիմնական նպատակը հասարակ ժողովրդին իրազեկելն է:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը