Քաղաքական

18.02.2015 13:34


Իվետա Տոնոյան. «Ծառուկյանը չի հեռանում քաղաքականությունից»

Իվետա Տոնոյան. «Ծառուկյանը չի հեռանում քաղաքականությունից»

«Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականությունում և չի հրաժարվում պատգամավորական մանդատից»,– «Ազատության»-ը փոխանցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությունում արդեն ասել է, որ իր բոլոր քայլերը բխում են ժողովրդի շահերից. նրա համար յուրաքանչյուր մարդու կյանք շատ ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ որևէ բան»,-ասել է ԲՀԿ առաջնորդի խոսնակը։

Տոնոյանի նշել է, որ, Ծառուկյանի կարծիքով, առկա խնդիրները հնարավոր է քննարկել և լուծել միայն օրինական ու քաղաքական ճանապարհով. «Այլապես բոլորն էլ գիտեին՝ ինչի էին հանգեցնելու իրադարձությունները»։

Հարցին, թե արդյոք Ծառուկյանի գերխնդիրը շարունակո՞ւմ է մնալ իշխանափոխությունը, Տոնոյանը պատասխանել է, որ ԲՀԿ առաջնորդի գերխնդիրը շարունակում է մնալ ժողովրդի շահը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը