Բեյրութում իրավապահ մարմինների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել
Բեյրութում բողոքի ակցիայի ժամանակ իրավապահ մարմինների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել, սակայն իրավիճակը կարճ ժամանակում հարթվել է։ Այս մասին Բեյրութից «7օր»-ին տեղեկացրել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։ Բախումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ոստիկանները ցանկացել են հետ մղել ցուցարարներին։ Հրմշտոց է սկսվել, նույնիսկ մեկ-երկու հոգու վիրավորել են, սակայն լուրջ վնասվածքներ չկան, և լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։ Ցույցը խաղաղ պայմաններում է տեղի ունեցել։

7or.am