Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև նախաստորագրված Արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքը
1. Արձանագրություններիվավերացումիցբխողսպառնալիքը:
Արձանագրությունների վավերացումը նշանակում է ստորագրել մի փաստաթղթի տակ, որը միտում ունի ստեղծելու տարածաշրջանային նոր պատերազմներ ու հակամարտություններ հրահրելու «իրավական» հիմքերը: Դրա վավերացումը նշանակում է նոր սպառնալիքներ ստեղծել ոչ միայն Հայաստանի և հայության, այլև տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների և ժողովուրդների համար:
Ահա թե ինչու, ամեն գնով պետք է կանխել դրանց վավերացումը:
2006-ի օգոստոսին ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի միջոցով հրապարակ նետվեց «ՄերձավորԱրևելքինորսահմանները՝ըստհավատինմանություններիևարյունակցականկապերի» հոդվածն ու քարտեզը: Ծրագրի առաջին փուլում նախատեսվում էր մասնատել Իրաքը: Դա արդեն կատարված իրողություն է: Երկրորդ փուլում՝ մասնատել Սիրիան, Իրանը, Թուրքիան և նրանցից անջատված տարածքների վրա, ներառյալ Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքները, ամբողջացնել Ազատագրված Քուրդիստան անունով պետության կազմավորումը: «ԲալկանյանլեռներիեւՀիմալայներիարանքումգտնվողամենամեծսահմանայինանարդարությունըանկախքրդականպետությանբացակայություննէ», - նշում էր Ռալֆ Պիտերսը: Ի դեպ, Թուրքիան կմասնատվի, երբ ավարտին հասցնի իր վրա դրված հանցագործ ծրագրերի իրականացումը:
Հոդվածում Ռալֆ Պիտերսը իր հատուկ կարծիքն է արտահայտել նաև Հայաստանի համար. «Իսկմիսարսափելիչարագործություն, ինչպիսինէհայերիհանդեպհոգեվարքիմեջգտնվողՕսմանյանկայսրությանցեղասպանությունը, երբեքչիկարողփոխհատուցվելտարածքայիննվիրատվությամբ»:
2008-ին դա նկատի ուներ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, երբ ասում էր. «ՀայաստանըպետքէպատրաստլինիճանաչելառկասահմանըեւկառուցողականարձագանքտալԹուրքիայիհնարավորջանքերին: Հայաստանըպետքէհայտարարի, որժամանակակիցԹուրքիայինկատմամբհողայինորեւէպահանջչունի»:
«Այդուհանդերձ, ինչքանէլմերպատկերացմամբկազմվածնորքարտեզըթերություններունենա, առանցսահմաններըվերագծելումենքերբեքխաղաղությունչենքտեսնիՄիջինԱրեւելքում», - շարունակում է Ռալֆ Պիտերսը:
«Հանունսահմաններըվերագծելուևապագախաղաղության»՝ ահա ձեռնարկվում է տարածաշրջանում նոր պատերազմների ու հակամարտությունների, նոր ցեղասպանական գործողությունների հրահրումը:
Սա է ճշմարտությունը:
Արձանագրությունների բովանդակությունը հնարավորություն կտա իրականացնել այդ հանցագործ, անմարդկային ծրագրերը: Եվ բոլոր նրանք, ովքեր կողմ են արտահայտվում Արձանագրությունների վավերացմանը, ովքեր անտեղի ու անիմաստ փաստարկներով մոլորության մեջ են գցում հայությանը՝ հենց այդ գործողություննն են իրականացնում:
Սակայն, վաղօրոք ծրագրված տարածաշրջանային աղետը հնարավոր է կանխել, եթե Հայաստանի և Թուրքիայի ներկայիս դեռևս գործող քաղաքական վերնախավերը գիտակցեն գալիք սպառնալիքների ու աղետների իրական ծավալները և ըմբռնեն դրանցում իրենց անձնական պատասխանատվության ողջ ծանրությունը: Այլապես, ինչպես նրանք, այնպես էլ միջազգային քաղաքական վերնախավի ակտիվ □խաղացողները□, ինչպես իրենք են սիրում բնութագրել, պետք է հստակ իմանան, որ պատասխանատվություն են կրում Միջին Արևելքում, Անդրկովկասում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ապագային տեղի ունենալիք աղետների, պատերազմների հրահրման համար:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ 1948 թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի
4-րդ հոդվածի համաձայն' «Ցեղաuպանությունկամ 3-րդհոդվածումթվարկվածորևէարարքկատարածանձինքենթակաենպատժի՝անկախայնբանից, նրանք uահմանադրությամբպատաuխանատուղեկավարներեն, թեպաշտոնատարկամմաuնավորանձինք»,
8-րդ հոդվածի համաձայն՝ «ՅուրաքանչյուրպայմանավորվողկողմկարողէդիմելՄիավորվածազգերիկազմակերպությանիրավաuումարմիններին՝Միավորվածազգերիկազմակերպությանկանոնադրությանըհամապատաuխանձեռնարկելուայնպիuիգործողություններ, որոնքնրանքանհրաժեշտենհամարումցեղաuպանությունըեւ 3-րդհոդվածումթվարկվածորեւէայլարարքկանխարգելելուեւճնշելուհամար»:
2. Հայությանանելիքները:
Պետք է ամեն գնով արգելել Արձանագրությունների ստորագրումը, թույլ չտալ դրանց վավերացումը: Պետք է լարել բոլոր ուժերը և հաղթել այս պայքարում, այլապես ստիպված կլինենք դիմակայել ավելի մեծ հակամարտության ու պատերազմ, որը մեզ կպարտադրվի Ադրբեջանի ու Վրաստանի սադրանքների, Իրանի ու Թուրքիայի միջև հակամարտություններ հրահրելու միջոցով, որտեղ, հնարավոր է, գործուն մասնակցություն ունենան նաև Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քրդերը:
Հայության անվտանգությունը, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ինքիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար, առանց հապաղելու, պետք է կազմակերպել Հայության աշխարհազորային համապարփակ ինքնապաշտպանությունը:
Մեր ժողովրդին պարտադրվող առկա սպառնալիքներում դա միակ ու ճիշտ ուղին է:
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև նախաստորագրված Արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքը
1. Արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքը:
Արձանագրությունների վավերացումը նշանակում է ստորագրել մի փաստաթղթի տակ, որը միտում ունի ստեղծելու տարածաշրջանային նոր պատերազմներ ու հակամարտություններ հրահրելու «իրավական» հիմքերը: Դրա վավերացումը նշանակում է նոր սպառնալիքներ ստեղծել ոչ միայն Հայաստանի և հայության, այլև տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների և ժողովուրդների համար:
Ահա թե ինչու, ամեն գնով պետք է կանխել դրանց վավերացումը:
2006-ի օգոստոսին ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի միջոցով հրապարակ նետվեց «Մերձավոր Արևելքի նոր սահմանները՝ ըստ հավատի նմանությունների և արյունակցական կապերի» հոդվածն ու քարտեզը: Ծրագրի առաջին փուլում նախատեսվում էր մասնատել Իրաքը: Դա արդեն կատարված իրողություն է: Երկրորդ փուլում՝ մասնատել Սիրիան, Իրանը, Թուրքիան և նրանցից անջատված տարածքների վրա, ներառյալ Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքները, ամբողջացնել Ազատագրված Քուրդիստան անունով պետության կազմավորումը: «Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է», - նշում էր Ռալֆ Պիտերսը: Ի դեպ, Թուրքիան կմասնատվի, երբ ավարտին հասցնի իր վրա դրված հանցագործ ծրագրերի իրականացումը:
Հոդվածում Ռալֆ Պիտերսը իր հատուկ կարծիքն է արտահայտել նաև Հայաստանի համար. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»:
2008-ին դա նկատի ուներ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, երբ ասում էր. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի»:
«Այդուհանդերձ, ինչքան էլ մեր պատկերացմամբ կազմված նոր քարտեզը թերություններ ունենա, առանց սահմանները վերագծելու մենք երբեք խաղաղություն չենք տեսնի Միջին Արեւելքում», - շարունակում է Ռալֆ Պիտերսը:
«Հանուն սահմանները վերագծելու և ապագա խաղաղության»՝ ահա ձեռնարկվում է տարածաշրջանում նոր պատերազմների ու հակամարտությունների, նոր ցեղասպանական գործողությունների հրահրումը:
Սա է ճշմարտությունը:
Արձանագրությունների բովանդակությունը հնարավորություն կտա իրականացնել այդ հանցագործ, անմարդկային ծրագրերը: Եվ բոլոր նրանք, ովքեր կողմ են արտահայտվում Արձանագրությունների վավերացմանը, ովքեր անտեղի ու անիմաստ փաստարկներով մոլորության մեջ են գցում հայությանը՝ հենց այդ գործողություննն են իրականացնում:
Սակայն, վաղօրոք ծրագրված տարածաշրջանային աղետը հնարավոր է կանխել, եթե Հայաստանի և Թուրքիայի ներկայիս դեռևս գործող քաղաքական վերնախավերը գիտակցեն գալիք սպառնալիքների ու աղետների իրական ծավալները և ըմբռնեն դրանցում իրենց անձնական պատասխանատվության ողջ ծանրությունը: Այլապես, ինչպես նրանք, այնպես էլ միջազգային քաղաքական վերնախավի ակտիվ □խաղացողները□, ինչպես իրենք են սիրում բնութագրել, պետք է հստակ իմանան, որ պատասխանատվություն են կրում Միջին Արևելքում, Անդրկովկասում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ապագային տեղի ունենալիք աղետների, պատերազմների հրահրման համար:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ 1948 թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի
3-րդ հոդվածի համաձայն՝ «Պատժելի են հետևյալ արարքները՝ (ա) ցեղաuպանությունը, (բ) ցեղաuպանություն կատարելու նպատակով դավադրությունը, (գ) ցեղաuպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը, (դ) ցեղաuպանություն կատարելու փորձը, (ե) հանցակցությունը ցեղաuպանության կատարման մեջ»,
4-րդ հոդվածի համաձայն' «Ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք uահմանադրությամբ պատաuխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մաuնավոր անձինք»,
8-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավաuու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատաuխան ձեռնարկելու այնպիuի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղաuպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ արարք կանխարգելելու եւ ճնշելու համար»:
2. Հայության անելիքները:
Պետք է ամեն գնով արգելել Արձանագրությունների ստորագրումը, թույլ չտալ դրանց վավերացումը: Պետք է լարել բոլոր ուժերը և հաղթել այս պայքարում, այլապես ստիպված կլինենք դիմակայել ավելի մեծ հակամարտության ու պատերազմ, որը մեզ կպարտադրվի Ադրբեջանի ու Վրաստանի սադրանքների, Իրանի ու Թուրքիայի միջև հակամարտություններ հրահրելու միջոցով, որտեղ, հնարավոր է, գործուն մասնակցություն ունենան նաև Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քրդերը:
Հայության անվտանգությունը, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ինքիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար, առանց հապաղելու, պետք է կազմակերպել Հայության աշխարհազորային համապարփակ ինքնապաշտպանությունը:
Մեր ժողովրդին պարտադրվող առկա սպառնալիքներում դա միակ ու ճիշտ ուղին է:
Ապավինենք մեր սեփական ներուժին:
«Ուխտ Արարատի»