«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այսօր լրագրողներին ասել է, որ «The California Courier» թերթի խմբագիր ՀարութՍասունյանը Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության ժամանակ նախագահին հարց է ուղղել, թե ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելուց հետո այն նորից փակի։ ՀՀ նախագահն էլ պատասխանել է.
-Այո՛, երևի թե մենք պետք է ստորագրելուց մի վերապահում մտցնենք, եթե թուրքական կողմը փակի սահմանը, մենք այս արձանագրությունները չեղյալ ենք համարում։
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններում վերապահում մտցնելու հնարավորությանը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱրաՊապյանը «7օր»-ին ասել է, որ և՛ ստորագրելու պահին, և՛ խորհրդարանում վավերացնելու ժամանակ կողմերն, իրոք, կարող են վերապահումներ մտցնել փաստաթղթում։
-Բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Այդ վերապահումը մեզ առանձնապես ոչինչ չի տալու, որովհետև 1969թ. ընդունված Վիեննայի պայմանագրերի մասին կոնվենցիայի 60-րդ հոդվածի առաջին կետով արդեն նման սկզբունք կա ամրագրած՝ եթե կողմերից մեկը խախտում է պայմանագրի կետերից մեկը, մյուսն ինքնըստինքյան ազատվում է այդ պայմանագրով նախատեսված իր պարտավորություններից։
Սակայն այստեղ էլ Ա. Պապյանը մեկ նկատառում ունի։ Նրա խոսքերով՝ եթե Հայաստանը տվյալ արձանագրությունները թեկուզ վերապահումով ստորագրի և ճանաչի Թուրքիայի սահմանները, իսկ հետո այդ արձանագրությունները չեղյալ համարվեն, միևնույն է, դրա իրավական հետևանքները կմնան, և ՀՀ-ն չի կարողանա «սահմանների ճանաչումից հետ կանգնել»։
Սերժ Սարգսյանը վերապահումո՞վ կստորագրի հայ–թուրքական արձանագրությունները
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այսօր լրագրողներին ասել է, որ «The California Courier» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության ժամանակ նախագահին հարց է ուղղել, թե ի՞նչ կլինի, եթե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելուց հետո այն նորից փակի։ ՀՀ նախագահն էլ պատասխանել է.
-Այո՛, երևի թե մենք պետք է ստորագրելուց մի վերապահում մտցնենք, եթե թուրքական կողմը փակի սահմանը, մենք այս արձանագրությունները չեղյալ ենք համարում։
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններում վերապահում մտցնելու հնարավորությանը՝ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «7օր»-ին ասել է, որ և՛ ստորագրելու պահին, և՛ խորհրդարանում վավերացնելու ժամանակ կողմերն, իրոք, կարող են վերապահումներ մտցնել փաստաթղթում։

7or.am