Լրահոս

07.10.2009 19:18


Րաֆֆի Հովհաննիսյանը վարչապետին. «Ձեր պատասխանը նշանակում է հայրենազրկում և հրաժարական»

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը կառավարությանը հարց է ուղղել, թե ո՞րն է Հայաստանի պաշտոնական տեսակետն առ այն, թե Հայաստանի և Թուրքիայի միջև «դե յուրե» սահմանը ո՞ր գծով է անցնում, և ի՞նչն է դրա իրավական հիմքը։

Հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ասելով, թե «Դե յուրե և դե ֆակտո մենք ընդունում ենք այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ և դրա փլուզումից հետո։ Մենք եղել ենք Խորհրդային Միության իրավահաջորդը»։ Վարչապետի այս պատասխանը չի գոհացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, և վերջինս վարչապետին արձագանքել է հետևյալ կերպ.

-Ձեր պատասխանը նշանակում է հայրենազրկում և հրաժարական։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը