Վարչապետը խորհուրդ է տվել չցիտել թուրք պաշտոնյաներին
-Ես չեմ կիսում այն տեսակետը, որ նախաստորագրված արձանագրություններում չկան նախապայմաններ. դրանք կան։ Ես չեմ կիսում արտաքին գործերի նախարարի այն տեսակետը, թե այս փաստաթղթերի և արձանագրությունների ստորագրումով Թուրքիայի հետ երկխոսության նոր սկիզբ կդրվի։ Ես կարծում եմ, որ վերջ կդրվի երկխոսության, որովհետև այս փաստաթղթերով Թուրքիան ստանում է այն ամենը, ինչ կարող էր մեզանից ակնկալել,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Վահան Հովհաննիսյանը մեջբերել է Գյուլի այն հայտարարությունը, որ անդրադառնալով պատմական հանձնաժողովին՝ ասել է, թե այնտեղ Ցեղասպանության հարց կքննարկվի, և կհաստատվի իրողությունը։
Քանի որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում չէ, ապա հարցին պատասխանել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը խորհուրդ է տվել հաճախակի չցիտել Թուրքիայի նախագահին, վարչապետին և մյուս պաշտոնյաներին։ Նա խորհուրդ է տվել մեջբերել Հայաստանի նախագահի դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
-Քաղաքական բանավեճում կոռեկտ լինելու համար անհրաժեշտ է հիշատակել մեր պաշտոնյաների հայտարարություններ,-ասել է վարչապետը։

7or.am