Հայ–թուրքական սահմանի բացումը ՀՀ բյուջեի փոփոխությա՞ն կհանգեցնի
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծում հայ-թուրքական սահմանի բացման հետևանքով սպասվող տնտեսական, սոցիալակ հետևանքների վերաբերյալ դրույթ չկա մատնանշված, և, այդպիսով, արդեն իսկ կարելի է ասել, որ այն չի համապատասխանում իրականությանը։
Ա. Մինասյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ կառավարությունում բավականին խոր ուսումնասիրություններ են տեղի ունեցել և ունենում.
-Հնարավորությունները, որը կընձեռի սահմանների բացումը երկրի տնտեսության համար, շատ ավելի շատ են, քան հնարավոր ռիսկերը։ Իրականում այդ ռիսկերը կան և կլինեն։ Դա բնական երևույթ է։
Տ. Դավթյանը նաև նշել է, որ պետական բյուջեի նախագիծը մշակելիս կառավարությունը հաշվի է առնում տվյալ պահին առկա իրողությունները, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո դրանում հնարավոր է փոփոխություններ կատարել։

7or.am