Հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գեղամավան-Վարսեր միջհամայնքային ավտոճանապարհին' «4-րդ մաս» հանգստյան տան մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սևանից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում' իրար են բախվել «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏԼ 488 պետհամարանիշի և «Ֆորդ» մակնիշի 10 ՕՕ 966 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենայի վարորդ, 1984թ. ծնված Էդգար Ավագյանը և երեք ուղևորներից երկուսը' 1969թ. ծնված Գայանե եւ 1948թ. ծնված Սեդա Մովսիսյանները տեղում մահացել են: Մեքենայի երրորդ ուղեւորը' 1987թ. ծնված Աննա Նավասարդյանը, տեղափոխվել է Սևանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների' տուժաճի վիճակը կայուն բավարար է:
Մյուս մեքենայի վարորդ, 1979թ. ծնված Վիրաբ Գալստյանին ոտքերի կոտրվածքով տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների' տուժաճի վիճակը միջին ծանրության է:
Դեպքի վայրում առկա է եղել հրդեհի վտանգ, որի վերացման համար կատարվել են լվացման աշխատանքներ:
Ավտոպատահար՝ մահացու ելքով