Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության հայտարարությունը նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» նախաստորագրված արձանագրությունները նպաստավոր նախադրյալներ են ստեղծում երկու պետությունների միջև հարաբերությունների բնականոնացման համար: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոնացումը, այսինքն հարաբերությունների այնպիսի համակարգի ձևավորմանը, որը հնարավություն կտա կողմերին իրենց միջև առկա ամենաբարդ խնդիրների լուծումները փնտրել բացառապես բանակցությունների ճանապարհով, բխում է երկու պետությունների շահերից:
Հայաստանի պարագայում այդ հարաբերությունների բնականոնացումը ՀՔԴՄ-ն գնահատում է ելնելով հետևյալ նկատառումներից'
ա)Հայաստանի անվտանգության ակնհայտ սպառնալիքները հնարավորինս չեզոքացնելու, և երկարաժամկետ հատվածում անվտանգ զարգացման կայուն երաշխիքներ ձևավորելու անհրաժեշտությունից, այդ թվում' տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորմանը մասնակցելու և տարածաշրջանում Հայաստանի մնայուն դերակատարումն ապահովելու տեսանկյունից:
բ)Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից:
Գաղտնիք չէ, որ պատերազմի հնարավոր վերսկսման սպառնալիքը' որպես միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու և բանակցություններում միակողմանի զիջումներ կորզելու հնարք, ադրբեջանական կողմը օգտագործում է այն հաշվարքով, որ Հայաստանը գտնվում է շրջափակման ակցանների մեջ: Հետևաբար Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը և որպես դրանց հետևանք սահմանի բացումն ու Հայաստանի ապաշրջափակումը էապես կնպաստեն Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ, ոչ կառուցողական և ոչինչ չխոստացող քաղաքականությանը վերջ դնելուն և կօգնեն կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով կարգավորելու սպասումների ձևավորմանը:
գ)և վերջապես, Եվրոպական տնտեսական-քաղաքական համակարգերին աստիճանաբար և համընթաց ինտեգրման կայուն հնարավորությունների ձևավորման տեսանկյունից:
Սրանք են ռազմավարական կարևորություն այն թիրախները, որոնց ամբողջությունը ձևավորում է Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների գլխավոր նշանակությունը: Եվ եթե այս ամենին ավելացնենք այն հանգամանքը, որ միջազգային հանրությանը ներկայանալով որպես բանակցությունների սեղանի շուրջ իր համար բարդագույն խնդիրներ լուծելու ունակ պետություն, Հայաստանը ձեռք է բերում նաև պատասխանատու և վստահելի գործընկերոջ միջազգային համարում, ապա խնդիրն ավելի ամբողջական է դառնում' միաժամանակ ընդգծելով Հայաստանի Նախագահի արտաքին քաղաքական այս նախաձեռնության խորությունն ու հեռանկարայնությունը:
Անկասկած, նշված նպատակներից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույն կարևորությունը և պատմական տարբեր փուլերում նրանք կձևավորեն տարբեր առաջնահերթություններ և մարտավարական տարբեր խնդիրներ:
Ներկա փուլում կարևորագույն խնդիրներ պետք է համարել Հայսատանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու հայ-թուրքական սահմանի բացումը կամ, ավելի ճիշտ, Հայաստանի ապաշրջափակումը:
Ընդ որում վերջինի կարևորությունը պայմանավորված է նաև նրա տարածաշրջանային նշանակությամբ, որը դժվար է թերագնահատել, քանի որ այն, ըստ էության ազդարարում է Հայաստանի փաստացի ապամեկուսացման միջոցով տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման աշխարհաքաղաքական' բոլորովին նոր և տարածաշրջանի ժողովուրդներին մեծ հեռանկարներ խոստացող գարծընթացի մեկնարկը' դառնալով միաժամանակ այդ գործընթացի անշրջելիության կարևոր երաշխիքը: Հետևաբար, քննարկվող խնդիրների հրատապությունը պայմանավորված է նաև տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման համար կայուն երշխիքներ ձևավորելու հրամայականով:
Ահա թե ինչու երկու պետությունների հարաբերությունների կարգավորումը Թուրքիան չի կարող դիտարկել որպես Հայաստանին ընդառաջելու բարի կամքի դրսևորում, այլ ստիպված է դիտել որպես տարածաշրջանի կայունության ապահովման գործում իր ուղղակի պատասխանատվությունն արդարացնելու հնարավորություն և, հետևաբար, այն չի կարող իրականացվել որևէ նախապայմանով: Եվ քննարկվող փաստաթղթերի գլխավոր քաղաքական արժեքն այն է, որ նրանք ոչ բացահայտ և ոչ էլ քողարկված ձևով չեն պարունակում որևէ նախապայման, որոնց մասին վերջին 18 տարիների ընթացքում անդադար ազդարարում էին բոլոր ժամանակների թուրքական իշխանությունները:
Ավելին, ՀՔԴՄ-ն գտնում է, որ նախաստորագրված արձանագրությունները չեն պարունակում որևէ պարտավորվածություն, որը հետագայում կխոչնդոտի կամ կկաշկանդի Հայաստանին իր ազգային կամ պետական շահերը հետապնդող նախաձեռնություններում:
Մինչդեռ, առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն բխում է Թուրքիայի' տարածաշրջանում իր ազդեցությանը նոր բովանդակություն հաղորդելու ռազմավարական հետաքրքրությունից, որին մեծապես նպաստում է հնգօրյա պատերազմից հետո ձևավորված որակապես նոր աշխարհաքաղաքական իրողությունը:
Այս փաստաթղթերի քաղաքական նշանակությունն ու պատմական կարևորությունը, պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ Հայաստանի կենսական շահերը ոչ միայն համընկնում են տարածաշրջանի և միջազգային հանրության ազդեցիկ դերակատարների ռազմավարական նպատակներին, այլև բխում են վերջիններիս շահերից: Երկու պետությունների համար ձևավորվել է պատմական լուրջ հնարավորություն, մի յուրատեսակ պատուհան, իրենց երկարաժամկետ շահերին համապատասխան միջպետական հարաբերություններ հաստատելու համար լուրջ նախադրյալներ ստեղծելու առումով և պատմական այս պատեհությունից չօգտվելը աններելի շռայլություն կլինի բոլորի համար:
Հետևաբար, քննարկվող արձանագրությունները, ըստ էության, պետք է որակել որպես այդ պատուհանը բացելու համարձակ և ապագա խոստացող քայլ: Այդ արձանագրությունները ընդամենը կողմերին հնարավորություն են տալիս 21-րդ դարում քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ կառուցելու երկար ու դժվարին ճանապարհին կատարել առաջին փոքր, բայց շատ խոստումնալից քայլը:
Սրանք են այն փաստարկները, որոնք հիմք ընդունելով Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունը արտահայտվում է նշված արձանագրությունները վավերացնելու օգտին:
Այդ ամենով հանդերձ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող խնդիրները հայության և մեզ' հայաստանցիներիս համար շատ զգայուն են, օբյեկտիվորեն առաջացնում են մի շարք մտահոգություններ, որոնք պահանջում են լրջմիտ և համակողմանի վերլուծություններ և մեկնաբանություններ:
Եվ թեպետ թե մամուլով, թե հեռուստատեսությամբ և թե հանրային քննարկումներում հնչում են նաև այդ մտահոգությունները փարատող բազմաթիվ հիմնակավոր փաստարկներ և մեկնաբանություններ, այդուհանդերձ ՀՔԴՄ-ն գտնում է, որ իշխանությունները պարտավոր են հնչող մտահոգություններին ականջալուր լինել և մշակել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր հնարավոր բացասական ազդեցությունները մեզանում հնարավորինս չեզոքացնելու և դրանք հանրային կյանքի բնականոն զարգացման խնդիրներին ծառայեցնելու գործունեության համակողմանի ծրագիր:
Միաժամանակ բացառիկ կարևորություն է ստանում այս ամենում Սփյուռքի գործնական մասնակցությունն ու աջակցությունն ապահովելու խնդիրը: Այս առումով ՀՔԴՄ-ն ողջունում է Հայաստանի Հանրապետության Նախագահի Սփյուռքի ազդեցիկ գաղթօջախներ անձամբ այցելելու և մեր հայրենակիցներին անմիջականորեն նոր քաղաքականության կարևորությունը ներկայացնելու նախաձեռնությունը: Համոզված ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում այն նոր և խոստումնալից մոտեցում է:
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատները համոզված են, որ մենք ականատեսն ու մասնակիցն ենք մեր նորագույն պատմության նոր շրջանի մեկնարկին: Առջևում նոր հնարավորություններ են, բայց և նոր մարտահրավերներ, որոնք մենք կարող ենք հաղթահարել միայն մեկ պարագայում' եթե լինենք ազգովի միաբան և համոզված' սեփական ուժերում: Մաղթում ենք Հանրապետության Նախագահին և մեր ողջ ժողովրդին հաջողություն` պատմական այս շրջադարձում:
Աստված մեզ օգնական:
Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական ՄիությանՔաղաքական Խորհուրդ