Լրահոս

08.10.2009 14:33


Ժիրայր Սեֆիլյան. «Ամենամոտակա օրերին ձևավորվելու է մի քաղաքական օղակ՝ շարժման տեսքով, որը ազգային գաղափարական ծրագրային բարոյական ուժն է կրելու իր մեջ»

Ժիրայր Սեֆիլյան. «Ամենամոտակա օրերին ձևավորվելու է մի քաղաքական օղակ՝ շարժման տեսքով, որը ազգային գաղափարական ծրագրային բարոյական ուժն է կրելու իր մեջ»

-Ես սեպտեմբերի 3-ի ելույթում նշել եմ, որ ազգային այս հարցերում ինչ-որ չափով ջրբաժան պետք է առաջանա մեր և Հայ ազգային կոնգրեսի միջև։ Հիմա կարող եմ հստակ ասել, որ այդ ջրբաժանն արդեն առաջացել է։ Մենք աջակցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին նախընտրական օրերին, և մենք Կոնգրեսը չենք գնահատել միաձույլ մարմին, որպես ուխտ։ Դա մի դաշտ է, որը փարձել է պայքարել այս բռնատիրական ռեժիմի դեմ, և մենք այդ դաշտից երբեք դուրս չենք գալու, այս շարժման հետևանքով ձևավորված տասնյակ հազարավոր քաղաքացիների միակամությունը, որ ձևավովել է, մենք երբեք չենք խաթարելու,-պատասխանելով «7օր»-ի՝ «Լինելով հայ-թուրքկան այս գործընթացներին դեմ՝ ինչո՞ւ դուրս չեք գալիս ՀԱԿ-ից՝ մի կառույցից,  որը հստակ դեմ չի արտահայտվել այդ գործընթացին» հարցին՝ ասել է Հայ կամավորականների համախումբում ազգային նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նաև նշել է, որ իրենք ձեռքները ծալած չեն նստելու. ազգային նախաձեռնությունը որոշել է մոտակա օրերին շարժման տեսքով քաղաքական մի օղակ ձաևավորել։

-Այն ազգային գաղափարական ծրագրային բարոյական ուժն է կրելու իր մեջ, և կայանալուց հետո մենք հայտ ենք ներկայացնելու առաջնրոդել մեր ժողովրդին։ Այն ձևավորվելու է վերկուսակցական հասկացողությամբ։ Կարելի է ասել՝ անկուսակցականների շարժում է սկսելու,-ասել է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ առանց ներքին խնդիրները լուծելու՝ հնարավոր չէ խոսել արտաքին խնդիրների մասին, և իրենք հասկացել են, որ կուսակցությունների դաշինք ձևավորելով՝ հնարավոր չէ դրան հասնել։

-15 տարվա բոլոր փորձերը ձախողվել են։ Դժբախտաբար, կոնգրեսին չհաջողվեց հետընտրական պրոցեսներում հաղթել, և իմ դիտարկմամբ՝ Հայաստանում այլևս հետընտրական պրոցես չկա։ Մեր ժողովրդի համար ընդամենը խոսքեր ասելը քիչ է,  սահմանադրական կարգի վերահաստատում է պետք։ Մենք ազգային հարցերից ենք խոսելու,-նշել է նա։

Ժ. Սեֆիլյանի պնդմամբ՝ նոր ձևավորվող ուժի նպատակը հայ-թուրքական բանակցությունները տապալելը չէ։

 -Եթե մենք չենք տապալելու այս ռեժիմը, ապա այլ ծրագրերի, գաղափարների մասին խոսելն անիմաստ է։ Ուստի ապագա շարժումը չի ապակողմնորոշելու վտանգի տեղը։ Մենք մեր ժողովրդի վրա հենվելով՝ այս ռեժիմը տապալելու ենք. ժամը եկել է։ Սա է լինելու մեր շարժման նպատակը,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը