Հոկտեմբերի 5-ից գործում է Ադրբեջանի առաջին միջազգային հեռուստաալիքը' «ATV International» («ATV Int»), որն ունի նաև հայերեն հեռարձակման բաժին. տեղեկացրել է ATV-ի լրատվական բաժնի ղեկավար Վագիֆ Այդինօղլին1:
«ATV Int»-ը հաղորդումները հեռարձակում է 4 լեզվով' հայերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն: Սկզբում հայտարարվում էր, թե հեռուստաընկերության ստեղծման նպատակը Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին իրենց լեզուներով ծրագրեր ապահովելն է2: Հետագայում Ադրբեջանի հեռուստատեսության ազգային հանձնաժողովը «ATV Int»-ի ստեղծումն արդարացրեց այն փաստով, որ Ադրբեջանի տարածքում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումն արգելելուց հետո անհրաժեշտ էր լրացնել բացը3՝ մոռանալով նշել, որ Ադրբեջանում միջազգային հեռուստաընկերությունների հեռարձակումները հայերեն կամ պարսկերեն չէին։
Հետագայում վերջնականապես խոստովանեցին, որ «ATV Int»-ի նպատակը քարոզչությունն է: Վագիֆ Այդինօղլին նշել է4, որ նոր հեռուստաալիքի գլխավոր նպատակը քարոզչությունն է, ինչի համար արդեն պատրաստվում են փաստագրական ֆիլմեր: Որ հեռուստաընկերությունը միայն քարոզչական նպատակներ ունի' հայտարարել է նաև «ATV Int»-ի փոխտնօրեն Նաթիգ Իբրահիմովը, որը նշել է, թե հայերեն լուրերը կապված են լինելու միայն Ադրբեջանի քարոզչության հետ5: Նա նշել է նաև, որ միջազգային հեռարձակումը կատարվելու է Hot Bird և Turksat արբանյակների միջոցով:
Հեռուստատեսությունը տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հզոր գործոններից է: Այն թույլ է տալիս ընտրել, թե ինչպես իրականացնել ազդեցությունը՝ տեքստային/վերբա՞լ, թե՞ պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում է փաստեր, թվեր, վիճակագրություն և այլն: Պատկերային ազդեցությունն ուղղված է ոչ մասնագիտական լսարանին, որին ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն ավելի ազդեցիկ է, որովհետև փորձ է արվում ազդեցություն գործել զգացմունքների վրա, ենթագիտակցական մակարդակում:
1. Տեսողական և վերբալ ազդեցության համատեղելիությունը:
2. Հեռուստադիտողին իրադարձությանն իրական ժամանակով ներկա լինելու հնարավորություն տալը, ինչն այն տպավորությունն է ստեղծում, թե լսարանը վկա է իրադարձությունների զարգացմանը և կարող է ինքնուրույն եզրահանգումների գալ:
3. Փաստագրական կադրերի, ֆիլմերի միջոցով ինչ-որ խնդրի քարոզմանն աջակցելը:
4. Հեռուստատեսության հաճախականությամբ հնարավոր է գրավոր տեքստեր փոխանցել, և եթե աշխարհի մյուս ծայրում հեռուստադիտողը հեռուստացույցին հատուկ սարքավորում միացնի, կարող է ստանալ քարոզչաթերթիկներ և տպագիր նյութեր (համակարգիչներն ու ֆաքսը թուլացրել են այս առավելությունը, բայց այն դեռևս կարևորությունը չի կորցրել):
5. Հեռարձակման անհնարինության պարագայում' նյութերի տարածում տեսամագնիտոֆոնների կամ DVD-ների միջոցով: Հեռուստատեսության այս առավելությունը լավագույնս օգտագործվեց 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմությունը հեռուստաեթերում իր ներկայության պակասը լրացրեց DVD-ների միջոցով նյութեր տարածելով:
6. Զգայական հսկայական ազդեցության հնարավորություն, որը չունի որևէ այլ լրատվամիջոց:
Թերություններ:
1. Հեռուստատեսային արտադրանք պատրաստելը և լսարանին ներկայացնելն ավելի թանկ է, քան ռադիոյինը կամ թերթինը:
2. Հեռուստատեսությունը ռադիոէլեկտրոնային խափանումների նկատմամբ ավելի զգայուն է, քան ռադիոն:
3. Հեռուստահաղորդում պատրաստելն ավելի բարդ, ժամանակատար և ծախսատար է, քան ռադիոհաղորդումը:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական հակահայկական տեղեկատվական համակարգը համալրվեց ,ծանր հրետանիովե: Հնարավոր է՝ ադրբեջանցիները չկարողանան օգտագործել նորաստեղծ հեռուստաալիքը նախանշված նպատակներին համապատասխան, ինչպես որ չեն կարողանում օգտագործել ՀՀ և ԼՂՀ բնակչության համար պատրաստվող վատորակ հայալեզու ռադիոհաղորդումները: Սակայն հաջողության հասնելու հավանականություն կա, քանի որ համացանցում տեղեկատվական պայքարի կազմակերպման մեջ առաջադիմություն ունեցել են:
Ադրբեջանա-թուրքական հայալեզու հեռուստաալիքների հնարավոր վտանգները կարելի է բաժանել երկու մասի.
1. Հակահայկական տեղեկատվական գործողություններում ադրբեջանա-թուրքական տեղեկատվական դաշտի հզորացում: Նրանք ձեռք են բերում ևս մի տեղեկատվամիջոց, որն ազդեցություն կունենա հայկական տեղեկատվական դաշտում և ադրբեջանա-թուրքական համացանցային լրատվամիջոցների նման կարող է օգտագործվել հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ:
Այս պայմաններում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանական նոր քարոզչամիջոցի հնարավորություններն ուսումնասիրելու, հնարավոր ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ, որպեսզի չկրկնվի ադրբեջանական համացանցային լրատվամիջոցների օրինակը, որոնք դարձել են հայկական տեղեկատվական դաշտի անբաժան մասը:
Ադրբեջանական հայալեզու հեռուստաալիք

Հիշեցնենք, որ 2009թ. սկզբին հայտնի դարձավ, որ Թուրքիան պատրաստվում է ՀՀ Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ հեռարձակել հայալեզու հեռուստահաղորդումներ6:
Պետք է ենթադրել, որ «ATV Int» հեռուստաալիքի հիմնադրումը ադրբեջանա-թուրքական հակահայկական տեղեկատվա-հոգեբանական քաղաքականության մասն է կազմում:
Հեռուստատեսության տեղեկատվա-հոգեբանական ազդեցության առանձնահատկությունները
Հեռուստատեսությունը տեղեկատվական-հոգեբանական ազդեցության հզոր գործոններից է: Այն թույլ է տալիս ընտրել, թե ինչպես իրականացնել ազդեցությունը՝ տեքստային/վերբա՞լ, թե՞ պատկերային ձևով: Տեքստային ձևն ուղղված է ինտելեկտուալ լսարանին, որը պահանջում է փաստեր, թվեր, վիճակագրություն և այլն: Պատկերային ազդեցությունն ուղղված է ոչ մասնագիտական լսարանին, որին ավելի շատ անհրաժեշտ են հուզիչ տեսարաններ, դրամատիկ պատմություններ ու սենսացիաներ: Երկրորդ տարբերակն ավելի ազդեցիկ է, որովհետև փորձ է արվում ազդեցություն գործել զգացմունքների վրա, ենթագիտակցական մակարդակում:
Հեռուստատեսության միջոցով հոգեբանական ազդեցությունն ունի մի շարք առավելություններ և թերություններ7:
Առավելություններ:
1. Տեսողական և վերբալ ազդեցության համատեղելիությունը:
2. Հեռուստադիտողին իրադարձությանն իրական ժամանակով ներկա լինելու հնարավորություն տալը, ինչն այն տպավորությունն է ստեղծում, թե լսարանը վկա է իրադարձությունների զարգացմանը և կարող է ինքնուրույն եզրահանգումների գալ:
3. Փաստագրական կադրերի, ֆիլմերի միջոցով ինչ-որ խնդրի քարոզմանն աջակցելը:
4. Հեռուստատեսության հաճախականությամբ հնարավոր է գրավոր տեքստեր փոխանցել, և եթե աշխարհի մյուս ծայրում հեռուստադիտողը հեռուստացույցին հատուկ սարքավորում միացնի, կարող է ստանալ քարոզչաթերթիկներ և տպագիր նյութեր (համակարգիչներն ու ֆաքսը թուլացրել են այս առավելությունը, բայց այն դեռևս կարևորությունը չի կորցրել):
5. Հեռարձակման անհնարինության պարագայում' նյութերի տարածում տեսամագնիտոֆոնների կամ DVD-ների միջոցով: Հեռուստատեսության այս առավելությունը լավագույնս օգտագործվեց 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմությունը հեռուստաեթերում իր ներկայության պակասը լրացրեց DVD-ների միջոցով նյութեր տարածելով:
6. Զգայական հսկայական ազդեցության հնարավորություն, որը չունի որևէ այլ լրատվամիջոց:
Թերություններ:
1. Հեռուստատեսային արտադրանք պատրաստելը և լսարանին ներկայացնելն ավելի թանկ է, քան ռադիոյինը կամ թերթինը:
2. Հեռուստատեսությունը ռադիոէլեկտրոնային խափանումների նկատմամբ ավելի զգայուն է, քան ռադիոն:
3. Հեռուստահաղորդում պատրաստելն ավելի բարդ, ժամանակատար և ծախսատար է, քան ռադիոհաղորդումը:
Անցյալ դարի 70-ականներից սկսված մի շարք ուսումնասիրություններ ապացուցում են, որ հեռուստացույց դիտելիս մարդը գտնվում է ֆիզիոլոգիական գրեթե նույն վիճակում, ինչ հիպնոսի ազդեցության ժամանակ8: Այդ պատճառով հեռուստանյութերը պատրաստվում են այնպես, որպեսզի լարված պահեն լսարանի ուշադրությունը և չթողնեն, որ հեռուստադիտողը ննջի: Մարդն աստիճանաբար կախվածության մեջ է ընկնում նման իրավիճակից:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական հակահայկական տեղեկատվական համակարգը համալրվեց ,ծանր հրետանիովե: Հնարավոր է՝ ադրբեջանցիները չկարողանան օգտագործել նորաստեղծ հեռուստաալիքը նախանշված նպատակներին համապատասխան, ինչպես որ չեն կարողանում օգտագործել ՀՀ և ԼՂՀ բնակչության համար պատրաստվող վատորակ հայալեզու ռադիոհաղորդումները: Սակայն հաջողության հասնելու հավանականություն կա, քանի որ համացանցում տեղեկատվական պայքարի կազմակերպման մեջ առաջադիմություն ունեցել են:
Ադրբեջանա-թուրքական հայալեզու հեռուստաալիքների հնարավոր վտանգները կարելի է բաժանել երկու մասի.
1. Հակահայկական տեղեկատվական գործողություններում ադրբեջանա-թուրքական տեղեկատվական դաշտի հզորացում: Նրանք ձեռք են բերում ևս մի տեղեկատվամիջոց, որն ազդեցություն կունենա հայկական տեղեկատվական դաշտում և ադրբեջանա-թուրքական համացանցային լրատվամիջոցների նման կարող է օգտագործվել հակահայկական տեղեկատվական գործողությունների ժամանակ:
2. Ազդեցություն արժեքային համակարգի վրա (երաժշտության, մշակույթի միջոցով), որն ավելի խորքային վտանգներ է պարունակում: Շատ մասնագետներ (Մ.Վեբեր, Ա.Մարշալ, Վ.Պարեթո, Վ.Թոմաս) արժեքային համակարգը դիտարկում են որպես սոցիալական ձևի ամբողջության պահպանմանն անհրաժեշտ գործոն, որն արտահայտվում է սոցիալական հարաբերություններով9: Այս է պատճառը, որ ԽՍՀՄ մասնատման հարցում կարևոր գործոններից էր արժեքային համակարգի ճգնաժամը:
Այս պայմաններում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանական նոր քարոզչամիջոցի հնարավորություններն ուսումնասիրելու, հնարավոր ազդեցությունը թուլացնելու ուղղությամբ, որպեսզի չկրկնվի ադրբեջանական համացանցային լրատվամիջոցների օրինակը, որոնք դարձել են հայկական տեղեկատվական դաշտի անբաժան մասը:
Վահրամ Միրաքյան
1www.ru.apa.az
2www.nv.am/, Бакинское телевидение заговорит по-армянски.
3"В Азербайджане появится телеканал, вещающий и на армянском языке", 05.03.2009, www.regnum.ru
4www.ru.apa.az
5www.nv.am/, Бакинское телевидение заговорит по-армянски.
6"В Турции вплотную взялись за армянскую культуру", www.regnum.ru
7В.Б. Вепринцев, А.В. Манойло, А.И. Петренко, Д.Б. Фролов, "Операции информационно-психологической войны", Краткий энциклопедический словарь-справочник. Москва, 2005, c. 62.
8Райнер Пацлаф, "Застывший взгляд", Физиологическое воздействие телевидения на развитие детей, перевод с немецкого В. Бакусева, Москва, 2003, с. 12.
9Е. П. Белинская, О. А. Тихомандрицкая, "Социальная психология личности", "Акаадемия", Москва 2009г. С. 94
Ըստ www.noravank.am-ի