Մեկնաբանություն

03.03.2015 15:11


Ո՞ր ճանապարհով կգնա ԲՀԿ–ն

Ո՞ր ճանապարհով կգնա ԲՀԿ–ն

Վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններից հետո ԲՀԿ–ն, բնականաբար, հարվածներ է ստացել և պետք է ելք գտնի ստեղծված իրավիճակից։

Հասկանալի է, որ ԲՀԿ արտահերթ համագումարում քննարկվելու են ներկուսակցական խնդիրները։ Այդ մասին իր հարցազրույցում նշել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Թե ինչպիսի որոշում կկայացվի, ով կղեկավարի ԲՀԿ–ն, ինչպիսին կլինի ԲՀԿ–ի տեղն ու դերը քաղաքական կյանքում, պարզ կդառնա մեկ օրից։

Հաշվի առնելով ինֆորմացիոն այն հոսքերը, որոնք առկա են ԲՀԿ–ի շուրջ՝ կարող ենք արձանագրել, որ այդ կուսակցությունում և համանուն խմբակցությունում (որտեղ կան անկուսակցականներ և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ), մեծ հաշվով, առկա է երեք թևկամ այսպես ասած՝ երեք տիպի տրամադրության կրող։

Մի մասը փորձում է վերականգնվել ստացած հարվածներից հետո, հավաքվել և դեմքը պահել քաղաքական դաշտում՝ շարունակելով հանրությանը հուզող խնդիրների մասին բարձրաձայնելն ու լուծումներ առաջարկելը։ Այս մասը պատկերացնում է ԲՀԿ–ի ղեկավարումը Նաիրա Զոhրաբյանի գլխավորությամբ։ Շարքային ակտիվի տրամադրություններն էլ են այդպիսին։

Մյուս մասը ճիշտ հակառակ տրամադրության կրողն է։ Սրանք միշտ էլ համարվել են ԲՀԿ–ի այն թևը, որը միշտ կողմ է եղել իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն և հիմա էլ է նույնը ուզում։

Երրորդ թևում հայտնվել են այն մարդիկ, ովքեր այլևս չեն ուզում ներգրավվել ԲՀԿ–ում սպասվող զարգացումներում։ Այս մարդիկ դժգոհ են ստեղծված իրավիճակից, բայց այս պահին տեսնում են պայքարի այլ ճանապարհ ԲՀԿ–ից դուրս, կամ էլ չեն ցանկանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, թեև նրանց համակրանքը նույնպես Նաիրա Զոհրաբյանի կողմն է։

Եվ այսպես, ԲՀԿ–ում առկա տրամադրությունների հիմնական ինդիկատորները երեքն են։ Կախված այն հանգամանքից, թե ով կղեկավարի այդ կառույցը, կարելի է հստակ եզրակացություններ անել, թե գործունեության ինչպիսի ճանապարհ է ընտրվել։

Արման Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը