«Կայունություն» հասարակական շարժումը պահանջում է ՀՀ վարչապետւ և Սփյուռքի նախարարի հրաժարականը
«Կայունություն» հասարակական շարժումն այսօր համաժողով էր կազմակերպել, որի հիմնական նպատակն էր որոշել, թե արդյոք դրակա՞ն են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, թե՞ ոչ։
«7օր»-ի այն հարցին, թե վաղն արդեն ծրագրվում է ստորագրել այդ արձանագրությունները, արդյոք ուշացած չէ՞ այս համաժողովը, շարժման խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է. «Հիմա ուշացած է, ուշացած չէ, սա է»։
Իսկ «Կայունություն» հասարակական նախաձեռնության խորհրդի մյուս անդամ Սարգիս Հարությունյանն ասել է, թե իր անձնական կարծիքով այս արձանագրությունները շատ դրական են, և հաշվի առնելով ՀՀ նախագահի այցը Սփյուռք՝ ինքն առաջարկում է պահանջել ՀՀ վարչապետի և Սփյուռքի նախարարի հրաժարականը, իսկ ԱԳ նախարարին տալ խիստ նկատողություն։
-ՀՀ նախագահն արժանի չէր այդպիսի (ես կասեի՝ փոքր խմբերով) վատ դիմավորումների, ինչի մեղավորներն արտգործնախարարությունն ու Սփյուռքի նախարարությունն են։ Նման ընդունելության չպիտի արժանացնեին ՀՀ նախագահին, որովհետև նա անցած ճանապարհ ունի, ինչը հարգվում է հայության մեծամասնության կողմից, և այս խնդիրը ես դիտարկում եմ որպես ԱԳՆ և Սփյուռքի նախարարությունների աշխատանքի թերացումներ,-ասել է նա։
Տիգրան Ուրիխանյանն էլ հավելել է, որ ՀՀ արտգործնախարարը, 6 տարի լինելով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, ճիշտ աշխատանքներ չի տարել, թերացել է, դրա համար էլ ՀՀ նախագահին Ֆրանսիայում բողոքի ակցիայով են դիմավորել, ուստի պետք է պահանջել նրա հրաժարականը։
-Սփյուռքը պիտի կանգներ մեր և ՀՀ նախագահի նախաձեռնությունների կողքին, այլ ոչ թե այսպես դիմավորեր։ Ի՞նչ է նշանակում՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» կամ՝ «Մի՛ դավաճանիր»,-ասել է նա։

7or.am