Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեցին
Քիչ առաջՑյուրիխում ստորագրվեցին հայ–թուրքական նախաստորագրված արձանագրությունները։
Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների՝ ստորագրման հետաձգումը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ թուրքական կողմը պահանջել էր արձանագրություններում ներառել նաև ղարաբաղյան հակամարտության խնդրի արագ կարգավորման կետը։ Բանակցությունների արդյունքում մի կերպ հաջողվել էր չտապալել արձանագրության ստորագրումը։
Հետաքրքրական է, որ ստորագրման գործողություններից հետո, համատեղ մամլո ասուլիս տեղի չունեցավ, ինչը ևս վկայում է, որ ստորագրմանը նախորդել է լարված շրջան, որից հետո որոշում է կայացվել ձեռնպահ մնալ համատեղ հայտարարությունից։ Մի պահ նույնիսկ խոսվում էր այն մասին, որ արձանագրությունները կստորագրվեն դեսպանների մակարդակով, բայց հետո վերադարձել են արտգործնախարարների մակարդակի։
Պատահական չէ, որ միայն Էդիկ Նալբանդյանի դեմքին ժպիտ չկար արարողության ժամանակ։ Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարարը ինքնագոհ ժպտում էր։
Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները ստորագրվեցին
Քիչ առաջ Ցյուրիխում ստորագրվեցին հայ–թուրքական նախաստորագրված արձանագրությունները։

7or.am