ՀՀԿ պատգամավոր. «Եթե այս արձանագրությունները որևէ խորհրդարան չի հաստատում, դրանք դառնում են առ ոչինչ»
ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՅԴ հայտարարության և դրան միացած 12 կուսակցությունների դիրքորոշման մասին՝ մեջբերել է Բիսմարկի խոսքերը. «Համաձայն չլինելով Ձեր կարծիքի հետ՝ կյանքս կտայի, որ Դուք Ձեր կարծիքն ասեիք»։
-Սա է ժողովրդավարության իսկական ճանապարհը։ Իհա՛րկե, կլինեն քաղաքական ուժեր, որ կունենան այլ տեսակետ, այլ մոտեցում, որը նաև մեր քաղաքական դաշտի հարստությունն է։ Մենք շատ նորմալ ենք վերաբերվում այդ ամենին, բայց ես սկզբունքորեն դեմ եմ դրան,-ասել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ խորհրդարաններից մեկը չվավերացնի այդ արձանագրությունները, և դրանք դառնան միակողմանի պայմանագրեր, նա պատասխանել է, որ այդ դեպքում պայմանագրերն առ ոչինչ կդառնան։
-Վստահաբար պիտի ասեմ, որ եթե որևէ խորհրդարան դա չի հաստատում, ապա դա դառնում է առ ոչինչ. այդպիսին է իրավական պրակտիկան։ Մի ուրիշ խնդիր էլ կա, որ շատերին մտահոգում է, թե ենթադրենք՝ սահմանը բացվեց, բայց Թուրքիան այս կամ այն պատճառով նորից փակի այն, ստացվում է՝ մենք արձանագրություն ենք ստորագրել, որոշ հարցերի մեջ կոմպրոմիսների գնացել, այնինչ մեր կոմպրոմիսը հաշվի է առնում, իսկ իրենց կոմպրոմիսը՝ ո՞չ։ Իրավունքի տեսանկյունից այդպիսի դեպքում այս պայմանագրերը դառնում են առ ոչինչ։ Եթե խորհրդարանական վավերացման ժամանակ իրավաբանները որոշեն, որ այդպիսի ենթակետ կամ շեշտադրում դնենք, որ հանկարծ որևէ կետ չկատարվելու դեպքում այս արձանագրություններն առ ոչինչ են դառնում, մենք դա կանենք։ Ո՞նց կարող ենք գնալ այնպիսի պայմանագրի ստորագրման, որը մեզ վնաս կտա. մենք էլ ենք, չէ՞, մարդ,-ասել է Մկրտիչ Մինասյանը։

7or.am