ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունը՝ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանյանն ու Ահմեդ Դավութողլուն Ցյուրիխի Համալսարանի գլխավոր սրահում ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունը ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը:
Արարողությանը ներկա էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեռնար Կուշները, Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Եվրախորհդրի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Սամուել Զբոգարը:
Օտարերկրյա բարձաստիճան պաշտոնայների ներկայությունը Արձանագրությունների ստորագրման արարողությանը նշանավորում է միջազգային հանրության աջակցությունը եւ այն կարեւորությունը, որ տրվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Արձանագրությունների ստորագրումը անցյալ տարի Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ երկու հարեւան երկրների միջեւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն ուղղված գործընթացի տրամաբանական արդյունքն է, որը կարող է օգտակար լինել հայ եւ թուրք ժողովուրդների համար, եթե այս փաստաթղթերը կյանքի կոչվեն ինչպես եւ պայմանավորված է' ճշտապահորեն, առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում իրականացնվեն դրանց դրույթները:
Ամենօրյա ինտենսիվ բանակցությունները հնարավորություն ընձեռեցին գտնելու այն բանալին, որը պետք է բացի դռան փականը եւ աննախադեպ հնարավորություն ընձեռի երկու երկրներին վստահությամբ քայլելու դեպի ապագա:
Բացելով արարողությունը Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը շնորհավորեց Հայաստանին եւ Թուրքիային կարեւոր ձեռքբերման համար, նշելով որ կողմերի խիզախությունը եւ կայացված որոշումները կնպաստեն տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը:
Արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարարը գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնելով Շվեյցարիային, Ամերիկայի Միացյալ Նահանագներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրոպական կառույցների ղեկավարներին, ասաց. "Այսօր դուք կանգնած եք մեր կողքին'մասնակից լինելով Արձանագրությունների ստորագրմանը, և արդարացիորեն կիսում եք ձեռք բերված արդյունքի վաստակը, ինչպես նաև ապագա նվաճումների պատասխանատվությունը":
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանի արտքաին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. "Գործընթացի սկզբից ևեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն և խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցև այսքան անհրաժեշտ ճանապարհին: Սակայն, մենք նաև գիտակցում ենք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու և չարդարացված կլինի":
Արձանագրությունների ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց. "Մենք անկեղծորեն ուրախ ենք ստորագրման համար: Փաստաթղթերի ստորագրումը ոչ միայն առաջին քայլն է, անհրաժեշտ է նաև, որ դրանք անմիջապես վավերացվեն":
ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան եւս ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ եւ նշեց, որ ստորագրված փաստաթղթերը կարեւոր դրական ազդեցություն կունենան ողջ տարածաշրջանի համար: Նա հույս հայտնեց, որ Արձանագրությունները շուտով կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից եւ կիրականացվեն:
Փաստաթղթերի ստորագրումից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը վերահաստատեց Միացյալ Նահանագների անվերապահ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: