Դեկտեմբերի 3-ին «Երևանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Երևանում առաջին անգամ ելույթ է ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող դրամատիկ տենոր Պլաչիդո Դոմինգոն։ Այս մասին հայտնել է փառատոնի նախագահ, երգահան Ստեփան Ռոստոմյանը։ Նա Հայաստան է ժամանելու դեկտեմբերի 1-ին:
«Մենք շատ ուրախ ենք, որ նա ինքն է նշանակել իր ելույթի ամսաթիվը։ Դա շատ դժվար էր, քանի որ երգիչը համերգը նշանակել է հենց իր վիրահատությունից հետո, այն դեպքում, երբ աշխատում է որպես համաշխարային երկու՝ Վաշինգտոնի և Լոս Անջելեսի մեծագույն օպերային թատրոնների գեղարվեստական ղեկավար և դիրիժոր»,-ասել է Ռոստոմյանը։
Երգացանկը բաղկացած է լինելու դասական ստեղծագործություններից, որ ներառում է հանրաճանաչ երգահանների օպերաները, և նեապոլյան տարածված երգեր։
Ռոստոմյանը նշել է, որ տենորը, հնարավոր է, զուգերգ կատարի ճանաչված հայ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի հետ, ծրագրվում է նաև, որ նվագախումբը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Հանրահայտ տենոր Պլաչիդո Դոմինգոն գալիս է Հայաստան