Լրահոս

12.10.2009 12:10


Գալուստ Սահակյան. «Հաջորդ ընթացակարգը ողջամիտ ժամանակաշրջանում փաստաթղթերի վավերացումն է»

Գալուստ Սահակյան. «Հաջորդ ընթացակարգը ողջամիտ ժամանակաշրջանում փաստաթղթերի վավերացումն է»

-Ավելի լավ մեկնաբանություն, քան ՀՀ արտգործնախարարության և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի տվածն էր, չէր էլ կարող լինել։ Մենք արդյունավետ ենք համարում,-այսպիսի գնահատական է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև ստորագրված արձանագրությունները։

«Դիվանագիտական հարաբերություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինում. գրանցվում են արդյունքներ կամ չեն գրանցվում»,-ասել է Գ. Սահակյանն ու նշել, որ արդյունքներ գրանցվել են։

-Հաջորդ ընթացակարգը ողջամիտ ժամանակաշրջանում փաստաթղթերի վավերացումն է։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ աշնանը սահմանները կբացվեն, այսինքն՝ կարծում եմ, որ այդ քննարկումները մինչ այդ Թուրքիայի խորհրդարանում կգումարվեն։

Պատգամավորը նշել է, որ նկատելի է, որ փաստաթղթի ստորագրումից հետո Թուրքիայում շատ բուռն քննարկումներ են լինելու. «Իշխող քաղաքական թիմն իր մեջ խնդիրներ ունի։ Դրա հետ էր կապված և՛ Էրդողանի, և՛ արտգործնախարարի հայտարարությունը»։

Ըստ Գալուստ Սահակյանի՝ այս ամբողջ ընթացքում բացառված չէր, որ թուրքական կողմը մտածեր, որ պայմանագրի ստորագրում չի լինի, կամ ստորագրվի այնպես, որ ավելի շահեկան լինի, կամ ադրբեջանական կողմը չնեղանա։

-Եթե Թուրքիան իր խորհրդարանում այլ տրամաբանությամբ հաստատի, որը մեզ ձեռնտու չէ, բնականաբար, մենք չենք հաստատի,-ասել է Գ. Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը