«ժողովրդի թշնամին ինքը` ժողովու՞րդն է». absurdum կամ չընտրյալի սինդրոմ
Հայրենի քաղաքականության մեջ հայ ժողովրդին կամ նրա մեծամասնությանը «տականք» որակելն արդեն դարձել է բարոյա-քաղաքական հիվանդություն, որով տառապում են որոշ քաղաքական ուժեր կամ առնվազն նրանց կարկառուն դեմքերից ոմանք: Ախտորոշումը' բարդույթ, պարտադիր և բավարար պայմանը' ժողովրդի չընտրյալ կամ խիստ վիճահարույց ընտրյալ լինելը:
Այսպես, «Երկիր»օրաթերթի հոկտեմբերի 8-ի համարում լույս տեսած մի հոդվածում համադրված են այս երկու դեպքերը. նախագահի թեկնածու Լ.Տ. Պետրոսյան. ,Ով մեզ հետ չէ, տականք էե (2007-08թթ. նախագահական ընտրարշավ): Ի նկատի ուներ իրեն չսատարող հայ ժողովրդի մեծամասնությանը:Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյան. «Ցեղի տականքը հենց բողոքողներն են» (հոկտեմբեր, 2009թ.):Ի նկատի ունի հայ-թուրքական կործանարար արձանագրոթյունների ջատագով ՀՀ ներկա իշխանությունների դեմ բողոքի ելած աշխարհասփյուռ հայության մեծամասնությանը:
Մինչդեռ, վերջին նախագահական ընտրապայքարում հենց այս երկու քաղաքական ուժերն էին ներկայանում որպես հիմնական, «գերծանր քաշային» ախոյաններ' կատաղի մրցելով նույն «ժողովրդի ծառայի» գերագույն կոչման և աթոռների «բեռը» ստանձնելու համար... Ահա թե ում և ում միջև էր պարտադրված ընտրություն կատարում հայ ժողովուրդը:
Փաստորեն, նրանց պնդումների տրամաբանությունը հետևյալն է. կան միայն «արդար» իրենք, իսկ իրենց գծած ջրբաժանից այն կողմ ոԲչ մեկին, ոԲչ էլ մյուսին չսատարող հայ ժողովրդի ,տականքե մեծամասնությունն է: Այսինքն, նրանց մատնացույց արած ,ժողովրդի թշնամինե հեԲնց ինքը ժողովուրդն է, կամ առնվազն նրա մի ստվար զանգվածը... ԱբսուԲրդ: Թերևս աննախադեԲպ քաղաքական աբսուրդ, իսկ իր թիրախի ընդգրկման առումով' նաև աննախադեպ վիրավորանք ուղղված սեփական ժողովրդին' վերջինիս կողմից իրենց ընտրված հորջորջող քաղաքական այրերից:
Եթե քաղաքագիտության և քաղաքականության մեջ ընդհանրապես գոյություն ունեն ակսիոմներ կամ գործում են օրենքներ, ապա այդ խիստ սակավներից մեկն այն է, որ ժողովուրդը միշտ ճիշտ է (Seteris Paribus):Ժողովուրդը միշտ արդար, բարոյական հավաքականություն է: Իսկ եթե անպայման պետք է տականքներ ու ժողովրդի թշնամի փնտրել, գուցե ջրբաժանի մյուս կողմու՞մ...
Իրականում, ժողովրդավարության ուղին բռնած որևէ երկրում ժողովրդին «սխալ» կամ «թշնամի» որակող (այն էլ' «տականք» ածականով) որևէ պետական-քաղաքական գործիչ կամ ուժ թերևս տեղում և անդառնալիորեն կնքեր իր քաղաքական մահկանացուն: Նրանց կողմից սեփական ժողովրդին, նրա որևէ հատվածին կամ գեթ մեկ անհատ քաղաքացու (որպես ընտրողի, հարկատուի, զինապարտի և այլն) աներկբաորեն վիրավորելը պետք է որ քաղաքական ինքնասպանություն լինի, իսկ մեզ մո՞տ...
Ի դեպ, այս երկու ուժերից մեկի ազգային-արտաքին քաղաքական կուրսը մյուսի ազգային-արտաքին քաղաքական կուրսի հայելային արտացոլումն է միայն: Սա էլ, ի միջի այլոց, նրանց համար, ովքեր 2007-08թթ. Նախագահական ընտրապայքարում Լ.Տ. Պետրոսյանին տեսնում էին որպես իշխող քաղաքական ուժին այլընտրանք, փոխանակ երրորդ' հիրավի ազգային, միասնական ճակատ ձևավորելու ու դրա շուրջը համախմբվելու: Թանկագին ու առանց այդ էլ սակավ ռեսուրսներ ու հնարավորություն' վերստին վատնված:
Սակայն, ամեն ինչից վեր ու ամեն ինչից առաջ, հայ ժողովուրդը պետք է սովորի այլևս չհանդուրժել իր հավաքական արժանապատվությունն ու իմաստնությունը նվաստացնող ապազգային ու ապաքաղաքական վերբալ վիրավորանքները, որոնք այնուհետև ամրագրվում են նույնպիսի գործողություններով, ինչպիսին, օրինակ, հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններն են և դրանց միանգամայն հավանական վավերացումը:
«ժողովրդի թշնամին ինքը` ժողովու՞րդն է». absurdum կամ չընտրյալի սինդրոմ
Հայրենի քաղաքականության մեջ հայ ժողովրդին կամ նրա մեծամասնությանը «տականք» որակելն արդեն դարձել է բարոյա-քաղաքական հիվանդություն, որով տառապում են որոշ քաղաքական ուժեր կամ առնվազն նրանց կարկառուն դեմքերից ոմանք: Ախտորոշումը' բարդույթ, պարտադիր և բավարար պայմանը' ժողովրդի չընտրյալ կամ խիստ վիճահարույց ընտրյալ լինելը:
Այսպես, «Երկիր» օրաթերթի հոկտեմբերի 8-ի համարում լույս տեսած մի հոդվածում համադրված են այս երկու դեպքերը. նախագահի թեկնածու Լ.Տ. Պետրոսյան. ,Ով մեզ հետ չէ, տականք էե (2007-08թթ. նախագահական ընտրարշավ): Ի նկատի ուներ իրեն չսատարող հայ ժողովրդի մեծամասնությանը: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գ. Սահակյան. «Ցեղի տականքը հենց բողոքողներն են» (հոկտեմբեր, 2009թ.): Ի նկատի ունի հայ-թուրքական կործանարար արձանագրոթյունների ջատագով ՀՀ ներկա իշխանությունների դեմ բողոքի ելած աշխարհասփյուռ հայության մեծամասնությանը:
Մինչդեռ, վերջին նախագահական ընտրապայքարում հենց այս երկու քաղաքական ուժերն էին ներկայանում որպես հիմնական, «գերծանր քաշային» ախոյաններ' կատաղի մրցելով նույն «ժողովրդի ծառայի» գերագույն կոչման և աթոռների «բեռը» ստանձնելու համար... Ահա թե ում և ում միջև էր պարտադրված ընտրություն կատարում հայ ժողովուրդը:
Փաստորեն, նրանց պնդումների տրամաբանությունը հետևյալն է. կան միայն «արդար» իրենք, իսկ իրենց գծած ջրբաժանից այն կողմ ոԲչ մեկին, ոԲչ էլ մյուսին չսատարող հայ ժողովրդի ,տականքե մեծամասնությունն է: Այսինքն, նրանց մատնացույց արած ,ժողովրդի թշնամինե հեԲնց ինքը ժողովուրդն է, կամ առնվազն նրա մի ստվար զանգվածը... ԱբսուԲրդ: Թերևս աննախադեԲպ քաղաքական աբսուրդ, իսկ իր թիրախի ընդգրկման առումով' նաև աննախադեպ վիրավորանք ուղղված սեփական ժողովրդին' վերջինիս կողմից իրենց ընտրված հորջորջող քաղաքական այրերից:
Եթե քաղաքագիտության և քաղաքականության մեջ ընդհանրապես գոյություն ունեն ակսիոմներ կամ գործում են օրենքներ, ապա այդ խիստ սակավներից մեկն այն է, որ ժողովուրդը միշտ ճիշտ է (Seteris Paribus): Ժողովուրդը միշտ արդար, բարոյական հավաքականություն է: Իսկ եթե անպայման պետք է տականքներ ու ժողովրդի թշնամի փնտրել, գուցե ջրբաժանի մյուս կողմու՞մ...
Իրականում, ժողովրդավարության ուղին բռնած որևէ երկրում ժողովրդին «սխալ» կամ «թշնամի» որակող (այն էլ' «տականք» ածականով) որևէ պետական-քաղաքական գործիչ կամ ուժ թերևս տեղում և անդառնալիորեն կնքեր իր քաղաքական մահկանացուն: Նրանց կողմից սեփական ժողովրդին, նրա որևէ հատվածին կամ գեթ մեկ անհատ քաղաքացու (որպես ընտրողի, հարկատուի, զինապարտի և այլն) աներկբաորեն վիրավորելը պետք է որ քաղաքական ինքնասպանություն լինի, իսկ մեզ մո՞տ...
Ի դեպ, այս երկու ուժերից մեկի ազգային-արտաքին քաղաքական կուրսը մյուսի ազգային-արտաքին քաղաքական կուրսի հայելային արտացոլումն է միայն: Սա էլ, ի միջի այլոց, նրանց համար, ովքեր 2007-08թթ. Նախագահական ընտրապայքարում Լ.Տ. Պետրոսյանին տեսնում էին որպես իշխող քաղաքական ուժին այլընտրանք, փոխանակ երրորդ' հիրավի ազգային, միասնական ճակատ ձևավորելու ու դրա շուրջը համախմբվելու: Թանկագին ու առանց այդ էլ սակավ ռեսուրսներ ու հնարավորություն' վերստին վատնված:
Սակայն, ամեն ինչից վեր ու ամեն ինչից առաջ, հայ ժողովուրդը պետք է սովորի այլևս չհանդուրժել իր հավաքական արժանապատվությունն ու իմաստնությունը նվաստացնող ապազգային ու ապաքաղաքական վերբալ վիրավորանքները, որոնք այնուհետև ամրագրվում են նույնպիսի գործողություններով, ինչպիսին, օրինակ, հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններն են և դրանց միանգամայն հավանական վավերացումը:
Արմինե Գրիգորյան