Լրահոս

12.10.2009 13:55


«Մի փոքր մաս կա, որ շարունակաբար տականքի գործողություններ է կատարում»,–ասել է Գալուստ Սահակյանը

«Մի փոքր մաս կա, որ շարունակաբար տականքի գործողություններ է կատարում»,–ասել է Գալուստ Սահակյանը

-Իմ ներկայացրած բառը (ցեղի տականք, մոլախոտ) շատ ակտիվ քննարկումների առարկա դարձավ։ Այդտեղ մի լավ բան եմ տեսնում. բառի հասցեատերեր, այնուհանդերձ, հայտնվեցին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ - Խնդիրը հետևյալն է. երբ հայհոյում են քո թիմին, ճիշտ է, որ դրան հայհոյանքով պատասխանես։ Ես փորձեցի քաղաքական պատասխան տալ։ Ես ասել եմ, որ նման մոլախոտեր կան և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում։

Հարցին, թե այդ գնահատականն այն սեպը չէ՞, որ կխրվի Հայաստանի և Սփյուռքի միջև, Գ. Սահակյանը պատասխանել է.

-Բանաձևը Նժդեհինն է։ Նա ասում է՝ հայերը մեծամասամբ հայրենասեր են, բայց մի փոքր մաս կա, որ շարունակաբար տականքի գործողություններ է կատարում։ Այդ փոքր մասն այսօր էլ է պահանջվում, և ո՞նց կարող է Սփյուռքին վերաբերել կամ քաղաքական որևէ ուժի։ Բայց բացահայտվեցին որոշակի անձինք, որոնց, կարծեք թե, բառը հասցեագրվել էր, և իրենք գտան իրենց բնութագրող բառը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը