Հայաստանի խորհրդարանը կքննարկի, եթե քննարկի Թուրքիայի խորհրդարանը
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արգործնախարարների մակարդակով ստորագրված արձանագրությունները կմտցնի օրակարգ և կքննարկի միայն այն դեպքում, եթե դրանք քննարկած լինի Թուրքիայի խորհրդարանը։ Այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Ըստ Սահակյանի՝ այդ մասին պայմանավորվածություններ ունենալու խնդիրներ չկան, քանի որ խոսվում է, որ Թուրքիան սահմանները պետք է բացի.
-Այսինքն, Թուրքիան սահմանները բացելու համար նախ և առաջ իր խորհրդարանում պետք է քննարկի, որ հնարավոր լինի՝ մենք էլ քննարկենք։
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է նաև, որ եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, ապա դժվարին կացության մեջ են ընկնելու հենց թուրքերը.
-Մենք այստեղ, իհարկե, չենք շահում, բայց ոչինչ էլ չենք կորցնում,-նկատել է Գ. Սահակյանը։

7or.am