ՀԱԿ անդամ. «Հիմա էլ պետք է Հայաստանի ձեռքերը կոտրելով՝ տանեն դեպի Ղարաբաղի խնդրի ոչ հայանպաստ հանգուցալուծմանը»
-Պարոն Սարգսյանի նախաձեռնողական քաղաքակությունը բերեց նրան, որ Թուրքիան իր ամբողջ ուժով մխրճվեց կովկասյան տարածաշրջանի հարցերի և, առաջին հերթին, հայ-ադրբեջանական հակամարտության մեջ,- «Հայելի» ակումբում ասել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Կարապետ Ռուբինյանը՝ նշելով, որնախաձեռնողական քաղաքականությունն «ավանտյուրա է և արկածախնդրություն, որից օգտվեցին աշխարհի մեծ խաղացողները, և Հայաստանին խաղացնում են ինչպես ուզում են».
-Հիմա էլ պետք է Հայաստանի ձեռքերը կոտրելով՝ տանեն դեպի Ղարաբաղի խնդրի ոչ հայանպաստ հանգուցալուծմանը։ Եվ այդ պրոցեսը հենց այսօր է տեղի ունենում՝ Սերժ Սարգսյանի կարճատև այցը դեպի Մոսկվա, երբ 30 ժամ էլ չի անցել Քիշնևում Մեդվեդևի հետ հանդիպումից, և հանկարծ նորից Մոսկվա են կանչում։
Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ հայ ժողովրդին արված Սերժ Սարգսյանի ուղերձն էլ Կ. Ռուբինյանը համարում է «զուտ ներքին օգտագործման մի ճառ, որը լիովին հակասության մեջ է այն բանի հետ, ինչը ստորագրվել է»։
ՀԱԿ անդամ. «Հիմա էլ պետք է Հայաստանի ձեռքերը կոտրելով՝ տանեն դեպի Ղարաբաղի խնդրի ոչ հայանպաստ հանգուցալուծմանը»
-Պարոն Սարգսյանի նախաձեռնողական քաղաքակությունը բերեց նրան, որ Թուրքիան իր ամբողջ ուժով մխրճվեց կովկասյան տարածաշրջանի հարցերի և, առաջին հերթին, հայ-ադրբեջանական հակամարտության մեջ,- «Հայելի» ակումբում ասել է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Կարապետ Ռուբինյանը՝ նշելով, որ նախաձեռնողական քաղաքականությունն «ավանտյուրա է և արկածախնդրություն, որից օգտվեցին աշխարհի մեծ խաղացողները, և Հայաստանին խաղացնում են ինչպես ուզում են».

7or.am