Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացու՞մ, թե՞ աննորմալացում
Եվ այսպես՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Ստորագրվեցին սկանդալային ուշացումով, որի պատճառը արարողությունից հետո Թուրքիայի արտգործանախարարի' Ղարաբաղի խնդրին նվիրված ճառի բովանդակության կապակցությամբ հայկական պատվիրակության դեմարշն ու 3-ժամյա բանակցություններն էին Հիլլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ: Հետայսուպայմանավորվածություններիխախտումնուդեմարշըմերթմի, մերթ' մյուսկողմից (հանունարդարությանպետքէասել' առաջինհերթինեւառավելհաճախԹուրքիայիկողմից) ստվերինմանմեկընդմիշտուղեկցելուենայսպայմանագրերին' վավերացումիցմինչեւիրականացում:
Անշուշտ, ցանկացած դիպաշարի դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հեշտ և անխոչընդոտ չէր լինելու: Սակայն այսպիսի «բազմիմաստ ու բազմալուծում» արձանագրությունների ու բանակցությունները «բարուրած» տարածաշրջանային ու միջազգային միջավայրի պարագայում դա անխուսափելի էր: Հայաստանի իշխանությունը պետք է ավելի վաղ գիտակցեր, թե առավել հաճախ ինչի հետ է բախվելու ոչ միայն հոկտեմբեր 10-ին, այլ նաեւ դրանից հետո, ինչի մասին տողերիս հեղինակը եւ «Ժառանգություն» կուսակցությունը վաղօրոք նախազգուշացրել էին. այն է' Թուրքիան օգտագործելու է ցանկացած պահ եւ արձանագրությունների թուրքաշահ դրույթները' բոլորին քաջ հայտնի իր նախապայմանները իրականություն դարձնելու համար, քանի որ ոչ մեկ չպահանջեց Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ նրա քաղաքականության վերանայման լուրջ վկայություն: Դա նաեւ այն պատճառով, որ անցած ամիսներին ոչ պաշտոնական Երեւանը, ոչ միջազգային հանրությունը պատշաճորեն ու արդյունավետ չհակազդեցին թուրքական պաշտոնական հայտարարություններին, որոնցում նրանք չէին էլ թաքցնում, թե ի՞նչ են մտածում Հայաստանի (Էրդողանի բնորոշմամբ' «Ադրբեջանի տարածքների բռնազավթիչ»), հայերի (Գյուլի ակնարկով' 20-րդ դարասկզբի «փոխադարձ ողբերգությունների պատասխանատու»), Արցախի («Ադրբեջանի անբաժանելի տարածք»), հայկական սփյուռքի («Թուրքիայի անիրավ զրպարտող ու Հայաստան-Թուրքիա հարաբերություններին խոչընդոտող») մասին: Սրանց վերաբերյալ բազմիցս հանդես է եկել «Ժառանգությունը» հայտարարություններով, հոդվածներով ու հորդորներով: Թուրքերը նաեւ մինչեւ վերջին պահն էլ չդադարեցին հայտարարել, թե ինչպես են մեկնաբանում պատմական հարցերի ենթահանձնաժողովի աշխատանքը (Գյուլը օտարազգի պատմաբաններին հրավեր արեց ուսումնասիրել 100-ամյա վաղեմության փոխադարձ ողբերգությունները), երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքների ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի իրացումը' իբրեւ փորձաքար դնելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորումը: Հատկապես այս վերջինի մասին էր պատրաստվում Դավութօղլուն վերստին ճառել Ցյուրիխում' ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի ու աշխարհի հզոր տերությունների ու կառույցների ներկայացուցիչների առաջ, ինչը նրան թույլ չտրվեց: Գործերին օպերատիվ խառնված, դեպի Ցյուրիխի համալսարան ճամփա ընկած, ճանապարհի կեսից Նալբանդյանի դեմարշի լուրն առած ու ետ դարձած Հիլլարի Քլինթոնը, բնականաբար զայրացած, ուղղակի արգելեց երկուսին էլ որեւէ խոսք ասել ստորագրումից հետո: Աշխարհի հզորների ներկայացուցիչների սարկաստիկ ժպիտների ներքո (ինչպե՞ս կարող էին չզայրանալ, երբ խռոված Նալբանդյանն ու համառող, ուխտադրուժ Դավութօղլուն նրանց թանկագին ժամանակից 3 ժամ էին խլել, համալսարանի շենքում նույնքան ժամ սպասեցնել տվել բարձրաստիճան «փերսոններին», ուշացրել իրենց գործերից ու չվերթներից, պարտադրել համատեղ ֆուտբոլ դիտել ռուսական պատվիրակությանը հատկացված սենյակում, պլաններն այնպես խախտել, որ անգամ նախապատրաստած ելույթներն ու գովասանքի խոսքերը չհղեցին) ստորագրել, ձեռքսեղմել ու մի քիչ էլ ժպտալ տվեցին, ու ասացին' գնացեք ձեր տները, ինչ պետք էր' արվեց: Վիրավորանքը կուլ չտված ու Ադրբեջանի առջեւ խոստումը դրժած թուրքական կողմը ճառն այնուամենայնիվ կարդաց 24 ժամ ուշացումով: Հոկտեմբերի 11-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ իրենք չեն վավերացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո: Ստորագրումից 24 ժամ առաջ էլ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, որ եթե թուրքական կողմը խախտի պայմանավորվածությունները, խորհրդարանում չվավերացնի արձանագրությունները, ապա միջազգային իրավունքի շրջանակներում համարժեք քայլերի կդիմեն ու չեղյալ կհամարեն արձանագրություններն ամբողջությամբ:
Դե եկ ու այս ամենը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում անվանիր: Իհարկե ԱՄՆ-ը եւ մյուսները ճնշումներ կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս նախապայմանների լեզվով չխոսի ու տեքստերը չմեկնաբանի այնպես, ինչպես ինքն է կարդում: Նույնը արդեն ակնհայտորեն ասվել է հայկական կողմին: Չէ՞ որ հոկտեմբերի 10-ի գիշերը հայ հեռուստադիտողի հետ Ցյուրիխից ուղիղ հեռախոսակապի մեջ մտած Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը հայ հասարակությանը հորդորեց այսուհետ փաստաթղթերը կարդալ այնպես, ինչպես գրված է: Ու այդ հորդորը հաստատ նյադայնացած Քլինթոնի կողմից Նալբանդյանի ու Դավութօղլու «սգահանության արարողություն-վերամշակում» կոչվող հանդիպումների եզրակացությունից է: Հատկապես երբ թուրքերին էլ զայրացել էր ստորագրման օրը հայ ժողովրդին Սերժ Սարգսյանի հղած ուղերձը, որտեղ էլ նա էր վերջին պահին «հանկարծ հիշել» հայկական պահանջները: Կարծում եմ, երկու կողմերին նաեւ կպարտադրեն, որպեսզի խորհրդարաններում դրանք վավերացվեն միաժամանակ, ու նաեւ կարագացվեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները: Այդ դեպքում «և գայլերը կուշտ կլինեն, եւ ոչխարները' անվտանգ»: Իսկ դեմարշների, խռովելու պահեր դեռ շատ կլինեն: Եւ այսպես դեմարշներով, անակնկալներով «առաջ են գնալու» Հայաստանն ու Թուրքիան ու «նորմալացնեն» հարաբերությունները:
Միկողմից' աշխարհիկողմիցարձանագրություններինտված«առանցնախապայմանների»գնահատականնէ, երկրորդկողմից՝նախապայմաններիիրականացմանհամարլիարժեքհիմքստեղծողարձանագրությունները, երրորդկողմիցէլ' նախապայմաններնուպահանջներըչթաքցնողառաջինհերթինթուրքական, ապաեւհայկականքաղաքականությունները: Ահա եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, ես կասեի' աննորմալացման մատրիցան' խոսքի, գործի ու բովանդակության միջեւ հսկայական խզումով կամ անդունդով: Եւ այդ անդունդի կամրջողը աշխարհի հզորներն են լինելու, բայց ոչ Հայաստանն ու Թուրքիան, որոշիչը' վերջիններիս շահերի ու կապրիզների կարեւորումը միջազգային հանրության կողմից: Ահա թե ի՞նչ ենք նաեւ զիջել ուրիշներին' Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացման, իսկ ավելի ստույգ' աննորմալացման գործընթացի վերահսկողությունը: Իսկ ցյուրիխյան ստորագրման արարողությունը մթագնած այսպիսի ցանկացած իրավիճակում հայկական կողմին ոչինչ չի մնալու, քան մերթ Օբամայի, մերթ Սարկոզիի, մերթ էլ Մեդվեդեւի օգնությունն ու միջամտությունը հայցելը: Եթե, իհարկե, բաժանորդները հասանելի լինեն... Փառք Աստծո, հոկտեմբերի 10-ին տիկին Քլինթոնը հասանելի էր եւ անգամ' ավտոմեքենայով...
Եւ այս ամենը այն այլասերված պատկերացման արդյունքում, որով գնացինք հարաբերությունների «նորմալացմանը»: Հիշեցնեմ' իշխանությունները շարունակում են հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ներկայացնել ֆուտբոլային խաղի եզրաբանությամբ' «գնդակը մեր դաշտում է», «գնդակը թուրքերի դաշտում է», «հանդիսատեսը միջազգային հանրությունն է, ով պետք է ասի, թե ո՞վ է խախտում կանոնները եւ ո՞վ է լավ խաղում»: Երեկ էլ Սերժ Սարգսյանին թվում էր, թե ինքը գնդակը ուղարկել է Թուրքիայի դաշտ... Առնվազն կույր պետք է լինել ու չտեսնել, որ գնդակը միշտ էլ մեր ու թուրքերի դաշտում է ու այդպես միշտ է լինելու: Հոկտեմբեր 10-ըցույցտվեց, որիրականումգործունենքֆուտբոլայինդիվանագիտությունկոչվողխաղիտիկնիկայինբեմականացմանհետ: Իրականխաղացողներնէլ, գլխավորմրացավարնէլ, հանդիսատեսնէլմիջազգայինհանրություննէ' աշխարհիհզորները: Նրանքենասելու, թեո՞վ, ու՞մեւե՞րբգոլխփի, եւայսամենումՀայաստանիուԹուրքիայիիշխանություններնուղղակիտիկնիկներեն: Եւ պահն է արդեն փոխելու գործընթացի նկարագրման մեր եզրաբանությունը: Այլեւս գործ ունենք տիկնիկային ներկայացման արարների հետ: Իսկ հաջորդ արարի մասին' հաջորդիվ:
Հետգրություն: Դեռեւս հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ խմբակցության անունից ունեցած իմ ելույթում այսպիսի մի հատված կար. «Այո, այս արձանագրությունները տարբեր կերպ մեկնաբանելի արձանագրություններ են: Եթե Սերժ Սարգսյանը այն նմանեցնում է գեղարվեստական գործի մեկնաբանությունների հետ եւ վտանգ չի տեսնում այդ մեկնաբանություններում, ապա մենք տեսնում ենք: Մենք գիտենք, թե մեր ներկայիս աշխարհում այդ մեկնաբանությունները ում կողմն են թեքվում: Իսկ սրա համար Սերժ Սարգսյանը պետք է կողք կողքի դնի Հայաստանի եւ Թուրքիայի ցուցանիշները բոլոր ոլորտներում' տնտեսականից մինչեւ քաղաքական, պետականության գիտակցումից մինչեւ քաղաքական կարեւորությունն աշխարհի համար: Իսկ եթե դրա օրինակ է պետք, ապա թող լավ ուսումնասիրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի պատմությունը: Այն պահից, երբ աշխարհի ու հզոր պետությունների համար սկսեց աճել Ադրբեջանի կարեւորությունը, միջազգային փաստաթղթերի, հավասարազոր սկզբունքների մեկնաբանությունները թեքվեցին Ադրբեջանի ու տարածքային ամբողջականության կողմը: Ահա եւ օրինակ: Այս ամենից հետո այլեւս իմաստ չունի քննարկել Սերժ Սարգսյանի այն տարակուսանքը, թե' եթեթուրքերըմեկնաբանելուեն, մենքէլենքմեկնաբանելու:Այդդեպքումասացեքխնդրեմ' այսարձանագրություններիվավերացումիցհետոմերառաջինքայլըո՞րնէլինելու. այն, որդիմե՞նքմիջազգայինհանրությանը, թեթուրքերըկարդումուճիշտչենհասկանում, խռովելուուե՞տենքկանգնելու, իսկվատնվածժամանա՞կը, Սփյուռքիկորցրածփողե՞րը, վատնածջանքե՞րը... Այսքանիցհետոէլհայտարարումենք, թենրանք' սփյուռքահայերը, կարողենիրենցգործըշարունակե՞լ:Սերժ Սարգսյանը խոսում է տեքստերի' փոխզիջման արդյունք լինելու մասին: Ո՞րն է փոխզիջումը' «Ցեղասպանությունեղելէ»հայկական դիրքորոշմանեւ«Ցեղասպանությունչիեղել» թուրքական մերժողականության միջև: Ո՞րն է Թուրքիա-Հայաստան ներկայիս ղարսյան դե-ֆակտո սահմանի եւ վիլսոնյան դե-յուրե սահմանի միջեւ փոխզիջումը: Ո՞րն է փոխհատուցման, հայրենիքի հանդեպ մեր տիտղոսի ու իրավունքի եւ Հայաստանին ծնկի բերելու' թուրքական նպատակի միջեւ փոխզիջումը: Ո՞րն է փոխզիջումը' ՍՏԻ եւ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ միջեւ»:
Ցյուրիխյան իրադարձությունները հայ-թուրքական արձանագրությունների տարընթերցման առաջին ձախողված եւ գլխավոր փորձն էր: Ըստ որում, չեն թողնելու դրանք տարընթերցել ոչ հայկական, ոչ թուրքական կողմերին, եթե դա միջազգային հանրության այս կամ այն հատվածին պետք չէ: Երեկ երեկոյան □Շանթ□ հեռուստաընկերության եթերում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այլեւս չէր ասում, թե ինչ է շահելու Հայաստանը. ավելի ստույգ չէր ասում այն, ինչ ամիսներ շարունակ ասում էին Սերժ Սարգսյանն ու իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները տեքստերը «համապատասխան ձեւով» կարդալու արդյունքում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, իմ կարծիքով, առավելապես մտահոգ էր հենց դրա համար' որ թույլ չեն տալու անել ու ասել այն, ինչ հոգու խորքում փայփայել են: Քանի որ խնդրահարույց է դառնալու, թե ինչպես են Սերժ Սարգսյանը եւ կոալիցիան օգնելու թուրքերին' կարդալ սեփական պատմությունը, եթե այսօր արդեն նաեւ ՀՀ ԱԳ նախարարին թույլ չեն տալիս Հայոց Ցեղասպանությունը ճանաչած, այն կասկածի տակ դնելը քրեականացրած երկրում' Շվեյցարիայում, կրկին Ցեղասպանությունը դե յուրե կամ դե ֆակտո ճանաչած պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ խոսել պատմական անառարկելի փաստից, եթե արձանագրություններն արգելում են Թուրքիայի ներքին գործերին միջամտելը: Ի՞նչ անել հայ ժողովրդին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձը, երբ նրա օգնականը Ցյուրիխից հորդորում է այլեւս կարդալ եւ հասկանալ այն, ինչ գրված է արձանագրություններում: Իսկ դրանցում գրվածը Սերժ Սարգսյանի ուղերձում ասվածի հետ աղերսներ չունի: Դրանք երկկողմ եւ բազմակողմն հարաբերություններում տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, սահմանները գծագրած համապատասխան միջազգային պայմանագրերի ճանաչման, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի, անցյալի խնդիրները բացառապես պատմական հարթության վրա քննարկելու մասին են: Իսկ եթե ուղերձում հիշատակվածներն են պաշտոնական Երեւանի հետապնդած նպատակները, ապա Հայաստանի իշխանությունները կարող են անհապաղ դիմել աշխարհի հզորների օգնությանը կամ Սերժ Սարգսյանի ասած' միջազագային իրավունքի համարժեք քայլերին: Առիթը հարմար է եւ ՀՀ նախագահը արդեն Մոսկվայում է: 1 օր հետո այնտեղ կլինի նաեւ ամենահաս տիկին Քլինթոնը: Հայ-թուրքական' սյուժեով սիրադեմարշախաղ թատերական ներկայացման գլխավոր փորձը դա է հուշում:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացու՞մ, թե՞ աննորմալացում
Եվ այսպես՝ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Ստորագրվեցին սկանդալային ուշացումով, որի պատճառը արարողությունից հետո Թուրքիայի արտգործանախարարի' Ղարաբաղի խնդրին նվիրված ճառի բովանդակության կապակցությամբ հայկական պատվիրակության դեմարշն ու 3-ժամյա բանակցություններն էին Հիլլարի Քլինթոնի անմիջական մասնակցությամբ: Հետայսու պայմանավորվածությունների խախտումն ու դեմարշը մերթ մի, մերթ' մյուս կողմից (հանուն արդարության պետք է ասել' առաջին հերթին եւ առավել հաճախ Թուրքիայի կողմից) ստվերի նման մեկընդմիշտ ուղեկցելու են այս պայմանագրերին' վավերացումից մինչեւ իրականացում:
Անշուշտ, ցանկացած դիպաշարի դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հեշտ և անխոչընդոտ չէր լինելու: Սակայն այսպիսի «բազմիմաստ ու բազմալուծում» արձանագրությունների ու բանակցությունները «բարուրած» տարածաշրջանային ու միջազգային միջավայրի պարագայում դա անխուսափելի էր: Հայաստանի իշխանությունը պետք է ավելի վաղ գիտակցեր, թե առավել հաճախ ինչի հետ է բախվելու ոչ միայն հոկտեմբեր 10-ին, այլ նաեւ դրանից հետո, ինչի մասին տողերիս հեղինակը եւ «Ժառանգություն» կուսակցությունը վաղօրոք նախազգուշացրել էին. այն է' Թուրքիան օգտագործելու է ցանկացած պահ եւ արձանագրությունների թուրքաշահ դրույթները' բոլորին քաջ հայտնի իր նախապայմանները իրականություն դարձնելու համար, քանի որ ոչ մեկ չպահանջեց Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ նրա քաղաքականության վերանայման լուրջ վկայություն: Դա նաեւ այն պատճառով, որ անցած ամիսներին ոչ պաշտոնական Երեւանը, ոչ միջազգային հանրությունը պատշաճորեն ու արդյունավետ չհակազդեցին թուրքական պաշտոնական հայտարարություններին, որոնցում նրանք չէին էլ թաքցնում, թե ի՞նչ են մտածում Հայաստանի (Էրդողանի բնորոշմամբ' «Ադրբեջանի տարածքների բռնազավթիչ»), հայերի (Գյուլի ակնարկով' 20-րդ դարասկզբի «փոխադարձ ողբերգությունների պատասխանատու»), Արցախի («Ադրբեջանի անբաժանելի տարածք»), հայկական սփյուռքի («Թուրքիայի անիրավ զրպարտող ու Հայաստան-Թուրքիա հարաբերություններին խոչընդոտող») մասին: Սրանց վերաբերյալ բազմիցս հանդես է եկել «Ժառանգությունը» հայտարարություններով, հոդվածներով ու հորդորներով: Թուրքերը նաեւ մինչեւ վերջին պահն էլ չդադարեցին հայտարարել, թե ինչպես են մեկնաբանում պատմական հարցերի ենթահանձնաժողովի աշխատանքը (Գյուլը օտարազգի պատմաբաններին հրավեր արեց ուսումնասիրել 100-ամյա վաղեմության փոխադարձ ողբերգությունները), երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության սկզբունքների ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի իրացումը' իբրեւ փորձաքար դնելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորումը: Հատկապես այս վերջինի մասին էր պատրաստվում Դավութօղլուն վերստին ճառել Ցյուրիխում' ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի ու աշխարհի հզոր տերությունների ու կառույցների ներկայացուցիչների առաջ, ինչը նրան թույլ չտրվեց: Գործերին օպերատիվ խառնված, դեպի Ցյուրիխի համալսարան ճամփա ընկած, ճանապարհի կեսից Նալբանդյանի դեմարշի լուրն առած ու ետ դարձած Հիլլարի Քլինթոնը, բնականաբար զայրացած, ուղղակի արգելեց երկուսին էլ որեւէ խոսք ասել ստորագրումից հետո: Աշխարհի հզորների ներկայացուցիչների սարկաստիկ ժպիտների ներքո (ինչպե՞ս կարող էին չզայրանալ, երբ խռոված Նալբանդյանն ու համառող, ուխտադրուժ Դավութօղլուն նրանց թանկագին ժամանակից 3 ժամ էին խլել, համալսարանի շենքում նույնքան ժամ սպասեցնել տվել բարձրաստիճան «փերսոններին», ուշացրել իրենց գործերից ու չվերթներից, պարտադրել համատեղ ֆուտբոլ դիտել ռուսական պատվիրակությանը հատկացված սենյակում, պլաններն այնպես խախտել, որ անգամ նախապատրաստած ելույթներն ու գովասանքի խոսքերը չհղեցին) ստորագրել, ձեռքսեղմել ու մի քիչ էլ ժպտալ տվեցին, ու ասացին' գնացեք ձեր տները, ինչ պետք էր' արվեց: Վիրավորանքը կուլ չտված ու Ադրբեջանի առջեւ խոստումը դրժած թուրքական կողմը ճառն այնուամենայնիվ կարդաց 24 ժամ ուշացումով: Հոկտեմբերի 11-ին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ իրենք չեն վավերացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո: Ստորագրումից 24 ժամ առաջ էլ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, որ եթե թուրքական կողմը խախտի պայմանավորվածությունները, խորհրդարանում չվավերացնի արձանագրությունները, ապա միջազգային իրավունքի շրջանակներում համարժեք քայլերի կդիմեն ու չեղյալ կհամարեն արձանագրություններն ամբողջությամբ:
Դե եկ ու այս ամենը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում անվանիր: Իհարկե ԱՄՆ-ը եւ մյուսները ճնշումներ կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս նախապայմանների լեզվով չխոսի ու տեքստերը չմեկնաբանի այնպես, ինչպես ինքն է կարդում: Նույնը արդեն ակնհայտորեն ասվել է հայկական կողմին: Չէ՞ որ հոկտեմբերի 10-ի գիշերը հայ հեռուստադիտողի հետ Ցյուրիխից ուղիղ հեռախոսակապի մեջ մտած Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը հայ հասարակությանը հորդորեց այսուհետ փաստաթղթերը կարդալ այնպես, ինչպես գրված է: Ու այդ հորդորը հաստատ նյադայնացած Քլինթոնի կողմից Նալբանդյանի ու Դավութօղլու «սգահանության արարողություն-վերամշակում» կոչվող հանդիպումների եզրակացությունից է: Հատկապես երբ թուրքերին էլ զայրացել էր ստորագրման օրը հայ ժողովրդին Սերժ Սարգսյանի հղած ուղերձը, որտեղ էլ նա էր վերջին պահին «հանկարծ հիշել» հայկական պահանջները: Կարծում եմ, երկու կողմերին նաեւ կպարտադրեն, որպեսզի խորհրդարաններում դրանք վավերացվեն միաժամանակ, ու նաեւ կարագացվեն ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները: Այդ դեպքում «և գայլերը կուշտ կլինեն, եւ ոչխարները' անվտանգ»: Իսկ դեմարշների, խռովելու պահեր դեռ շատ կլինեն: Եւ այսպես դեմարշներով, անակնկալներով «առաջ են գնալու» Հայաստանն ու Թուրքիան ու «նորմալացնեն» հարաբերությունները:
Մի կողմից' աշխարհի կողմից արձանագրություններին տված «առանց նախապայմանների» գնահատականն է, երկրորդ կողմից՝ նախապայմանների իրականացման համար լիարժեք հիմք ստեղծող արձանագրությունները, երրորդ կողմից էլ' նախապայմաններն ու պահանջները չթաքցնող առաջին հերթին թուրքական, ապաեւ հայկական քաղաքականությունները: Ահա եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, ես կասեի' աննորմալացման մատրիցան' խոսքի, գործի ու բովանդակության միջեւ հսկայական խզումով կամ անդունդով: Եւ այդ անդունդի կամրջողը աշխարհի հզորներն են լինելու, բայց ոչ Հայաստանն ու Թուրքիան, որոշիչը' վերջիններիս շահերի ու կապրիզների կարեւորումը միջազգային հանրության կողմից: Ահա թե ի՞նչ ենք նաեւ զիջել ուրիշներին' Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացման, իսկ ավելի ստույգ' աննորմալացման գործընթացի վերահսկողությունը: Իսկ ցյուրիխյան ստորագրման արարողությունը մթագնած այսպիսի ցանկացած իրավիճակում հայկական կողմին ոչինչ չի մնալու, քան մերթ Օբամայի, մերթ Սարկոզիի, մերթ էլ Մեդվեդեւի օգնությունն ու միջամտությունը հայցելը: Եթե, իհարկե, բաժանորդները հասանելի լինեն... Փառք Աստծո, հոկտեմբերի 10-ին տիկին Քլինթոնը հասանելի էր եւ անգամ' ավտոմեքենայով...
Եւ այս ամենը այն այլասերված պատկերացման արդյունքում, որով գնացինք հարաբերությունների «նորմալացմանը»: Հիշեցնեմ' իշխանությունները շարունակում են հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ներկայացնել ֆուտբոլային խաղի եզրաբանությամբ' «գնդակը մեր դաշտում է», «գնդակը թուրքերի դաշտում է», «հանդիսատեսը միջազգային հանրությունն է, ով պետք է ասի, թե ո՞վ է խախտում կանոնները եւ ո՞վ է լավ խաղում»: Երեկ էլ Սերժ Սարգսյանին թվում էր, թե ինքը գնդակը ուղարկել է Թուրքիայի դաշտ... Առնվազն կույր պետք է լինել ու չտեսնել, որ գնդակը միշտ էլ մեր ու թուրքերի դաշտում է ու այդպես միշտ է լինելու: Հոկտեմբեր 10-ը ցույց տվեց, որ իրականում գործ ունենք ֆուտբոլային դիվանագիտություն կոչվող խաղի տիկնիկային բեմականացման հետ: Իրական խաղացողներն էլ, գլխավոր մրացավարն էլ, հանդիսատեսն էլ միջազգային հանրությունն է' աշխարհի հզորները: Նրանք են ասելու, թե ո՞վ, ու՞մ եւ ե՞րբ գոլ խփի, եւ այս ամենում Հայաստանի ու Թուրքիայի իշխանություններն ուղղակի տիկնիկներ են: Եւ պահն է արդեն փոխելու գործընթացի նկարագրման մեր եզրաբանությունը: Այլեւս գործ ունենք տիկնիկային ներկայացման արարների հետ: Իսկ հաջորդ արարի մասին' հաջորդիվ:
Հետգրություն: Դեռեւս հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ խմբակցության անունից ունեցած իմ ելույթում այսպիսի մի հատված կար. «Այո, այս արձանագրությունները տարբեր կերպ մեկնաբանելի արձանագրություններ են: Եթե Սերժ Սարգսյանը այն նմանեցնում է գեղարվեստական գործի մեկնաբանությունների հետ եւ վտանգ չի տեսնում այդ մեկնաբանություններում, ապա մենք տեսնում ենք: Մենք գիտենք, թե մեր ներկայիս աշխարհում այդ մեկնաբանությունները ում կողմն են թեքվում: Իսկ սրա համար Սերժ Սարգսյանը պետք է կողք կողքի դնի Հայաստանի եւ Թուրքիայի ցուցանիշները բոլոր ոլորտներում' տնտեսականից մինչեւ քաղաքական, պետականության գիտակցումից մինչեւ քաղաքական կարեւորությունն աշխարհի համար: Իսկ եթե դրա օրինակ է պետք, ապա թող լավ ուսումնասիրեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի պատմությունը: Այն պահից, երբ աշխարհի ու հզոր պետությունների համար սկսեց աճել Ադրբեջանի կարեւորությունը, միջազգային փաստաթղթերի, հավասարազոր սկզբունքների մեկնաբանությունները թեքվեցին Ադրբեջանի ու տարածքային ամբողջականության կողմը: Ահա եւ օրինակ: Այս ամենից հետո այլեւս իմաստ չունի քննարկել Սերժ Սարգսյանի այն տարակուսանքը, թե' եթե թուրքերը մեկնաբանելու են, մենք էլ ենք մեկնաբանելու: Այդ դեպքում ասացեք խնդրեմ' այս արձանագրությունների վավերացումից հետո մեր առաջին քայլը ո՞րն է լինելու. այն, որ դիմե՞նք միջազգային հանրությանը, թե թուրքերը կարդում ու ճիշտ չեն հասկանում, խռովելու ու ե՞տ ենք կանգնելու, իսկ վատնված ժամանա՞կը, Սփյուռքի կորցրած փողե՞րը, վատնած ջանքե՞րը... Այսքանից հետո էլ հայտարարում ենք, թե նրանք' սփյուռքահայերը, կարող են իրենց գործը շարունակե՞լ: Սերժ Սարգսյանը խոսում է տեքստերի' փոխզիջման արդյունք լինելու մասին: Ո՞րն է փոխզիջումը' «Ցեղասպանություն եղել է» հայկական դիրքորոշման եւ «Ցեղասպանություն չի եղել» թուրքական մերժողականության միջև: Ո՞րն է Թուրքիա-Հայաստան ներկայիս ղարսյան դե-ֆակտո սահմանի եւ վիլսոնյան դե-յուրե սահմանի միջեւ փոխզիջումը: Ո՞րն է փոխհատուցման, հայրենիքի հանդեպ մեր տիտղոսի ու իրավունքի եւ Հայաստանին ծնկի բերելու' թուրքական նպատակի միջեւ փոխզիջումը: Ո՞րն է փոխզիջումը' ՍՏԻ եւ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ միջեւ»:
Ցյուրիխյան իրադարձությունները հայ-թուրքական արձանագրությունների տարընթերցման առաջին ձախողված եւ գլխավոր փորձն էր: Ըստ որում, չեն թողնելու դրանք տարընթերցել ոչ հայկական, ոչ թուրքական կողմերին, եթե դա միջազգային հանրության այս կամ այն հատվածին պետք չէ: Երեկ երեկոյան □Շանթ□ հեռուստաընկերության եթերում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը այլեւս չէր ասում, թե ինչ է շահելու Հայաստանը. ավելի ստույգ չէր ասում այն, ինչ ամիսներ շարունակ ասում էին Սերժ Սարգսյանն ու իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչները տեքստերը «համապատասխան ձեւով» կարդալու արդյունքում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը, իմ կարծիքով, առավելապես մտահոգ էր հենց դրա համար' որ թույլ չեն տալու անել ու ասել այն, ինչ հոգու խորքում փայփայել են: Քանի որ խնդրահարույց է դառնալու, թե ինչպես են Սերժ Սարգսյանը եւ կոալիցիան օգնելու թուրքերին' կարդալ սեփական պատմությունը, եթե այսօր արդեն նաեւ ՀՀ ԱԳ նախարարին թույլ չեն տալիս Հայոց Ցեղասպանությունը ճանաչած, այն կասկածի տակ դնելը քրեականացրած երկրում' Շվեյցարիայում, կրկին Ցեղասպանությունը դե յուրե կամ դե ֆակտո ճանաչած պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ խոսել պատմական անառարկելի փաստից, եթե արձանագրություններն արգելում են Թուրքիայի ներքին գործերին միջամտելը: Ի՞նչ անել հայ ժողովրդին ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձը, երբ նրա օգնականը Ցյուրիխից հորդորում է այլեւս կարդալ եւ հասկանալ այն, ինչ գրված է արձանագրություններում: Իսկ դրանցում գրվածը Սերժ Սարգսյանի ուղերձում ասվածի հետ աղերսներ չունի: Դրանք երկկողմ եւ բազմակողմն հարաբերություններում տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, սահմանները գծագրած համապատասխան միջազգային պայմանագրերի ճանաչման, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի, անցյալի խնդիրները բացառապես պատմական հարթության վրա քննարկելու մասին են: Իսկ եթե ուղերձում հիշատակվածներն են պաշտոնական Երեւանի հետապնդած նպատակները, ապա Հայաստանի իշխանությունները կարող են անհապաղ դիմել աշխարհի հզորների օգնությանը կամ Սերժ Սարգսյանի ասած' միջազագային իրավունքի համարժեք քայլերին: Առիթը հարմար է եւ ՀՀ նախագահը արդեն Մոսկվայում է: 1 օր հետո այնտեղ կլինի նաեւ ամենահաս տիկին Քլինթոնը: Հայ-թուրքական' սյուժեով սիրադեմարշախաղ թատերական ներկայացման գլխավոր փորձը դա է հուշում:
Ստեփան Սաֆարյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար