Լրահոս

13.10.2009 14:43


Ինչպե՞ս են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերվում հայ ուսանողները

Ինչպե՞ս են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերվում հայ ուսանողները

«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությանը ուսանողների շրջանում անցկացրել է սոցհարցումներ՝ պարզելու նրանց տեղեկացվածության աստիճանն ու դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

Ինչպես «Հայացք» մամուլի ակումբում հայտարարել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամ Նարեկ Գալստյանը, հարցմանը մասնակցած ուսանողների շուրջ 68%-ը հետաքրքրված է հայ-թուրքական հարաբերություններով, բայց ընդամենը 47%-ն է հետևել ողջ գործընթացին։

-Հարցմանը մասնակից ուսանողների շուրջ 71%-ը նշել է, որ վարվող քաղաքականությունը իրենց բոլորովին չի գոհացնում, 18%-ը դժվարացել է պատասխանել, և ընդամենը 10%-ը նշել է, որ գոհ է գործընթացից,-ասել է նա։

Նարեկ Գալստյանը նաև տեղեկացրել է, որ հարցումների մասնակիցների 42%-ը նշել է, թե այս կերպ վարած քաղաքականությունը կարող է առիթ տալ, որ Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետագա ընթացքը անդառնալի հետևանքներ ունենա։ Իսկ հարցվածների գեթե 95% նշել է, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը այսքանով կկասեցվի։

-Նշեմ, որ այս հարցումներն արվել են մեր ջանքերով, իրականացրել են ԵՊՀ սոցիոլոգիայի բաժնում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները,-հավելել է Նարեկ Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը