-Էրեբունի-Երևանի տոնակատարությունների, համերգների և նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ նոր հիշում են, որ ուսանողություն է պետք, երիտասարդություն է պետք։ Ասենք, երբ տեսախցիկների համար անհրաժեշտ է, որ առաջին շարքերում երիտասարդներ երևան, հիշում են, որ ուսանողներ կան, ու օգտագործում են նրանց։ Իսկ ահա հայ-թուրքական այս հարաբերությունների հետ կապված նրանց տեսակետն իմանալու համար նույնիսկ ձևական բնույթ կրող հանդիպումներ չեղան բուհերի ներսում, ուսանողների հետ,-խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայ ուսանողների կարծիքի արտահայտման մասին՝ ասել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Գևորգ Էկուպեկյանը։
Իսկ նույն միության անդամ Նարեկ Գալստյանն էլ հավելել է, թե բուհերի ներսում քննարկումներ նախատեսված են եղել, սակայն վերջում այդ խնդիրը մի կողմ է դրվել ինչ-ինչ պատճառներով։ Նրա խոսքերով՝ ուսանողական խորհուրդներից և ոչ մեկը չի ցանկանում գլուխը ցավի տակ դնել։
Հարցին, թե արդյոք ուսանողների ձայնը լսելի չլինելը կապված չէ՞ նաև նրանց պասիվության հետ, Նարեկ Գալստյանը պատասխանել է, որ խնդիրը բավական խոր է, և պետք է սկսել այնտեղից, թե արդյոք այն ուսանողները, ովքեր բուհեր են ընդունվում, այդ պատվին արժանի՞ են։
-Ես կարծում եմ, որ աշխարհի ամենավատ, ամենազազրելի բանը անտարբերությունն է։ Եվ հատկապես անտանելի է անտարբերությունը ուսանողների շրջանում։ Երբ, ասենք, պասիվությունը կապված է լինում ներքաղաքական խնդիրների հետ, հասկանալի է, մարդիկ չեն ուզում արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը, որովհետև կա՛մ այն չունեն, կա՛մ չեն ուզում խառնվել, կա՛մ էլ այլ խնդիրներ կան։ Սակայն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ազգային խնդիրները և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, պարտավոր ենք յուրաքանչյուրս ունենալ մեր դիրքորոշումն ու ակտիվ կերպով այն արտահայտել,-հավելել է նա։
Ե՞րբ են պետք գալիս ուսանողները

7or.am