Լրահոս

13.10.2009 15:17


Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Խաչատրյանը և Տիգրան Խզմալյանը նոր շարժում են նախաձեռնել

Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Խաչատրյանը և Տիգրան Խզմալյանը նոր շարժում են նախաձեռնել

Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Խաչատրյանը և Տիգրան Խզմալյանը «Սարդարապատ» անվանումով նոր շարժում են սկսում՝ համոզված լինելով, որ հայ ժողովրդի փրկության բանաձևը Սարդարապատի անպարտելի ոգու վերահաստատումն է Հայաստանում։

-Մեր շարժման գլխավոր նպատակն է տեսնել, ունենալ ապագա մի Հայաստան, որտեղ իշխելու է բարոյականությունը, արդարությունը, հայաստանակենտրոնությունը և հոգևոր Հայաստան ունենալու ձգտումը,- նշել է շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենք չեն միանում ՀՅ Դաշնակցության նախաձեռնած բողոքի ալիքին, քանի որ «Սարդարապատի» նպատակը ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման կասեցումն է, այլև այդպիսի երևույթների պատճառները կանխելը։ Ժ. Սեֆիլյանը նաև հավելել է, որ ՀՅԴ-ն իր պայքարում անկեղծ չէ։

«7օր»-ի այն հարցին էլ, թե որպես իրենց նպատակներին հասնելու միջոց՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներն իշխանափոխություն տեսնո՞ւմ են, Վարդան Խաչատրյանը պատասխանել է, թե ինչպիսին լինի ժողովրդի կամքը, այդպիսին էլ կլինի իրենց գործողությունների շարունակությունը.

-Առայժմ աշխատելու ենք այն անձանց խմբի ձևավորման վրա, որոնք ի վիճակի են առաջ բերել ժողովրդի մեջ հավաքական ուժի, արդարացիության հույսը, ազնվության խորապատկերը։ Դրան հաջորդող գործողությունները պատկերացնում ենք որպես հզոր ժողովրդական ալիքի ձևավորում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը