Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հաշվի առնելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո թուրքական կողմի հնչեցրած հայտարարությունները՝ կարելի է ենթադրել, որ արձանագրությունների վավերացումը մեջլիսում կարող է երկարաձգվել։ Այն հարցին, թե հաշվի առնելով այս ամենը՝ ի՞նչ կարելի է կանխատեսել, ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը, կամ կբացվի՞ այն առհասարակ, նա պատասխանել է, որ դա ամենակարևոր, բայց և միևնույն ժամանակ կոնկրետ պատասխան չունեցող հարց է։
-Դիվանագիտությունը չի ենթադրում միյան վերջնական արդյունքներ։ Դիվանագիտությունը ենթադրում է նաև ընթացիկ գործընթացներ և այս գործընթացում որոշակի դիվիդենտների շահում։ Եթե այս տեսանկյունից նայենք, մինչև սահմանի բացումը՝ մինչև վերջնական նպատակին հասնելը, հայկական կողմի համար կարող են ստեղծվել և՛ դրական, և՛ բացասական իրավիճակներ, որից մեր դիվանագիտությունը կտուժի կամ կօգտվի։ Եթե քաղաքական որոշում լինի, ապա պետք է որ մինչև մյուս տարվա կեսը սահմանները բաց լինեն։ Հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն բարձրաձայն հայտարարել է, որ մեջլիսում հնարավոր է՝ ձգձգվի արձանագրությունների վավերացման գործընթացը՝ դրան ի պատասխան՝ կարծում եմ՝ կլինի խոշոր միջազգային ճնշում, և դա ես ակնկալում եմ ապրիլի 24-ի նախօրյակին, դրա համար էլ կանխատեսում եմ, որ ավելի իրատեսական է՝ սահմանը բացվի մյուս տարվա սկզբին կամ կեսերին։
Ե՞րբ է բացվելու հայ–թուրքական սահմանը

7or.am