Լրահոս

13.10.2009 16:34


Վազգեն Մանուկյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Լյուդվիգ Խաչատրյանը դուրս է եկել ԱԺՄ–ից

Վազգեն Մանուկյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Լյուդվիգ Խաչատրյանը դուրս է եկել ԱԺՄ–ից

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի ու արձանագրությունների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Վ. Մանուկյանի մոտ 40 տարվա ընկեր և ԱԺՄ կուսակցության հիմնադիր 7 անդամներից Լյուդվիգ Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ դուրս է եկել կուսակցությունից։

Լ. Խաչատրյանը համոզված է, որ նախ այս պահին Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, և հետո հայկական կողմից այդ գործին լծված առաջատար մասնակիցների բարոյական, մտավոր և կենսագրական պաշարը մտահոգությունների տեղիք է տալիս։

-Այդ արձանագրություններն այդ տեքստերի վրա աշխատող մարդկանց մասնագիտական անպետքությունն են ցույց տալիս,- ասել է նախկին ԱԺՄ-ականը՝ հավելելով նաև, որ անկախ այն պնդումներից, թե արձանագրություններում Ղարաբաղի մասին խոսք չկա՝ միևնույն է, այդ երկու հարցերը փոխկապակցված են.

-Կոզմա Պրուդկովն այսպիսի ասացվածք ունի. «Եթե ընձուղտի վանդակի վրա գրված տեսնեք՝ արջ, մի՛ հավատացեք ձեր աչքերին»։

Լ. Խաչատրյանը նաև ավելացրել է, որ այժմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է շփոթված, քանի որ նա էլ ի սկզբանե լավ չի պատկերացրել, թե ի՞նչ գործընթացի մեջ է մտնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը