ՆԱՏՕ. «Թուրքիան կօգնի Հայաստանին ազատվել խորհրդային անցյալից»
Հայ-թուրքական ներկայիս գործընթացը կարող է նպաստել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը։ Այդ մասին Երևանում հայտարարել է Կովկասյան տարածաշրջանի հարցերով ՆԱՏՕ-ի պատասխանատու ներկայացուցիչ ԶբիգնևՌիբացկին։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայուն զարգացման գործընթացում՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկրի իրավունքն է որոշել, թե որքանով է նա ուզում սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ «Ի տարբերություն Վրաստանի Հայաստանը չի հայտարարել, որ նպատակ ունի անդամակցել Հյուսիս-Ատլանտյան Դաշինքին։ Մենք հարգում ենք Երևանի դիրքորոշումը։ Սակայն Հայաստանում դեռևս պահպանվում է Դաշինքի նկատմամբ բացասական վերաբերմունքի կարծրատիպը»,-ասել է Ռիբացկին՝ ավելացնելով, որ դա «խորհրդային անցյալի ժառանգությունն է»։ «Կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմամբ՝ Հայաստանում Դաշինքի հնարավորությունները կավելանան»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Զբիգնև Ռիբացկու դիտարկմամբ, ՆԱՏՕ-ի հանդեպ հայ հասարակության վերաբերմունքը պայմանավորված է եղել նաև Դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությամբ ու այդ երկրի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքով, ինչը նրա կարծիքով ներկայիս գործընթացների արդյունքում հնարավոր է փոխվի։
ՆԱՏՕ. «Թուրքիան կօգնի Հայաստանին ազատվել խորհրդային անցյալից»
Հայ-թուրքական ներկայիս գործընթացը կարող է նպաստել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացմանը։ Այդ մասին Երևանում հայտարարել է Կովկասյան տարածաշրջանի հարցերով ՆԱՏՕ-ի պատասխանատու ներկայացուցիչ Զբիգնև Ռիբացկին։ Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայուն զարգացման գործընթացում՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկրի իրավունքն է որոշել, թե որքանով է նա ուզում սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ «Ի տարբերություն Վրաստանի Հայաստանը չի հայտարարել, որ նպատակ ունի անդամակցել Հյուսիս-Ատլանտյան Դաշինքին։ Մենք հարգում ենք Երևանի դիրքորոշումը։ Սակայն Հայաստանում դեռևս պահպանվում է Դաշինքի նկատմամբ բացասական վերաբերմունքի կարծրատիպը»,-ասել է Ռիբացկին՝ ավելացնելով, որ դա «խորհրդային անցյալի ժառանգությունն է»։ «Կարծում եմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմամբ՝ Հայաստանում Դաշինքի հնարավորությունները կավելանան»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։ Զբիգնև Ռիբացկու դիտարկմամբ, ՆԱՏՕ-ի հանդեպ հայ հասարակության վերաբերմունքը պայմանավորված է եղել նաև Դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությամբ ու այդ երկրի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքով, ինչը նրա կարծիքով ներկայիս գործընթացների արդյունքում հնարավոր է փոխվի։
Ըստ «Regnum»-ի