Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը չկարեւորելով իր հանդեպ իրականացրած գործընթացը, որ որդեգրել էին որոշակի հայաստանյան պաշտոնյաներ' կուսակցությունից վտարված մի քանի «նախկինների»ներկայացնելով որպես հայ-թուրքական «մերձեցմանը» կողմնակից ռամկավարներ, կուսակցության կառույցները մեկ անգամ եւս ցուցաբերեցին ավանդական միակամություն ե'ւ Սփյուռքում, ե'ւ Հայրենիքում ու իրենց միասնական "ոչ"-ը ներկայացրեցին հանրությանը: Ազգային կորեւորագույն հարցերում դրսեւորվող համահայկական հուժկու դիմադրության անհրաժեշտությունից ելնելով է, որ Ռամկավար Ազատական կուսակցությունը, սփյուռքում գործող համազգային քաղաքական կառույցների հետ իր բողոքի ձայնն է բարձրացնում հայ-թուրքական «մերձեցմանն» ուղղված Հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող գործընթացի կապակցությամբ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում (Շվեյցարիա) ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները փաստում են, որ Հայաստանի Հանրապետության վարչակազմը անզոր է դիմագրավելու տարատեսակ միջազգային ճնշումներին, որն իրականացվեց բոլորիս աչքի առաջ' ուղիղ եթերով:
Հայաստանի Հանրապետության հանդեպ իրականացված բացահայտ ճնշումը փաստեց, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության մտավախությունը 10 միլիոն հայության հանդեպ նախապատրաստվող խարդավանքները հեռու չեն իրականությունից, քանի որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներ, ստորագրման արարողությանը զուգահեռ առաջ էին քաշում արցախահայության կողմից ազատագրված տարածքներից պաշտպանական զորքերի դուրսբերման առաջնահերթությունը' մինչ արձանագրությունները կվավերացվեն թուրքական պառլամենտում:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը գտնում է, որ այն թիմակիցները, որոնց ընտրել է ՀՀ նախագահը (ՀՀ վարչապետ, ՀՀ արտգործնախարար) հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի համար, չեն տիրապետում միջազգային իրավագիտության տարրական գիտելիքներին, հակառակ պարագայում ՀՀ վարչապետը կիմանար, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ՍՍՀՄ-ի իրավահաջորդը չէ, հետեւաբար նմանատիպ հայտարարությամբ հանդես չէր գա, իսկ արտգործնախարարը ճիգեր կգործադրեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չբռներ դիվանագիտական խարդավանքներով լեցուն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը կամ նախապես երկխոսելով խնդրին իրազեկ եւ լուծումներ առաջարկող սփյուռքահայության եւ հայստանյան շրջանակների հետ, իր "զինանոցում" կունենար հայության ճնշող մեծամասնության «Այո»-ն:
Առկա իրողություններից որպես ելք ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը
առաջարկում է.
1. ՀՀ Ազգային ժողովին' մերժել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի արտգործնախարարությունների կողմից ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունների վավերացումը ներկայիս բովանդակությամբ, միաժամանակ պահանջելով ՀՀ գործադիր իշխանություններից նախապատրաստել նոր պայմանագիր, որի հիմնական դրույթները կլինեն.
- Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան համաձայնվում են հաստատել դիվանագիտական ու հյուպատոսական հարաբերություններ,
- Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիան համաձայնվում են երկու երկրների միջեւ սահմանների բացմանը' ապահովելով անխափան հաղորդակցություն եւ տարանցիկություն:
Ներկայիս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների մյուս դրույթները համարել անընդունելի:
2. ՀՀ Ազգային ժողովին' մոտակա քառօրյայում օրակարգի հարց դարձնել
-«ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Միջազգային դատարանի որոշումների իրավասության գերակայության մասին»
-«Ցեղասպանության մերժողականությունը քրեորեն պատժելու մասին»
ՀՌԱԿ հայտարարությունը

օրենքների ընդունումը:
Հայաստանի Ռամկավար Ազատական Կուսակցության
Հանրապետական վարչություն