Դավութօղլու. «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել»
Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ իրենց երկրում հայկական հարցի քննարկումների վերաբերյալ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա խոսքերով՝ թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացել. ցեղասպանության պատճառը, ըստ նրա, Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացումն էր:
-1915-ը խորհրդանշական տարեթիվ է հայերի համար,-ասել է նա՝ այդուհանդերձ նշելով, թե չի ցանկանում արդարացնել որևէ սխալ։- Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Բայց եթե մենք անտեսում ենք մնացած 9 դարերը և կենտրոնանոմ ենք մի ժամանակի վրա, երբքաղաքական կարգուկանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում, ուրեմն մենք խնդիր ենք ստեղծում։
Նա նշել է, որ չի ասում, թե ոչինչ տեղի չի ունեցել. «Ոչ, ինչ-որ բան եղել է, բայց ինչ-որ բան եղել է նաև մեզ հետ, բոլորիս հետ»։
Այժմ, նրա խոսքերով, վերականգնելու ժամանակն է, քննարկելու ժամանակն է, այլապես բոլոր ազգերը կսկսեն մեղադրել միմյանց ցեղասպանության մեջ։
-Այժմ վերականգնելու ժամանակն է։ Դա է պատճառը, որ մենք ստորագրեցինք արձանագրությունները։ Այս հասկացողությամբ։ Ես ինքս եմ դրանք ստորագրել,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում։
Դավութօղլու. «Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել»
Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է, որ իրենց երկրում հայկական հարցի քննարկումների վերաբերյալ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա խոսքերով՝ թուրքերի կամ հայերի պատճառով չէ, որ երկու ժողովուրդների միջև խնդիրներ են առաջացել. ցեղասպանության պատճառը, ըստ նրա, Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում ազգայնական շարժումների ակտիվացումն էր:
-1915-ը խորհրդանշական տարեթիվ է հայերի համար,-ասել է նա՝ այդուհանդերձ նշելով, թե չի ցանկանում արդարացնել որևէ սխալ։- Եթե եղել են սխալներ, ապա դրանց մասին պետք է խոսել: Բայց եթե մենք անտեսում ենք մնացած 9 դարերը և կենտրոնանոմ ենք մի ժամանակի վրա, երբ քաղաքական կարգուկանոնը բացակայում էր Թուրքիայի ողջ տարածքում, ուրեմն մենք խնդիր ենք ստեղծում։