Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ նշանակված շվեյցարացի Շալանդի գործունեությունը, մեղմ ասած, անարդյունավետ էր։ Դժգույն խաղ, պարտությունների շարք և որպես հետևանք՝ վերջին տեղ։
Ասել, որ այս ամենի համար բացառապես Շալանդն է մեղավոր, սխալ կլինի։ Ճիշտ է, նախորդ մարզիչ Վարդան Մինասյանի օրոք մերոնք համարյա մոտեցել էին եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելուն, բայց ֆուտբոլում «համարյա»–ն չի հաշվվում ճիշտ այնպես, ինչպես դարպասաձողին կպած ու հետ մղված գնդակը գոլ չի համարվում։
Մինասյանի օրոք արձանագրված էպիզոդիկ հաջողություններն ավելի շուտ շեղումներ էին կանոնից, քան լուրջ հիմքերի վրա դրված գործընթացներ։ Շալանդին բաժին հասավ անհաջողության փուլը, որն ավելի օրինաչափ էր, քան այն, որ մենք դրսում հաղթում էինք, ասենք, Դանիային։
Շալանդն, անշո՛ւշտ, մեղավոր է, բայց նա միակ ու գլխավոր մեղավորը չէ։
Չի կարող մեր երկիրը հետընթաց արձանագրել բոլոր ոլորտներում, իսկ ֆուտբոլում՝ առաջընթաց։ Այդպիսի բան չի լինում։ Ֆուտբոլը վաղուց դարձել է պետությունների հզորությունը ցույց տվող մարզաձև։
Նայե՛ք, թե ովքեր են տոն տալիս համաշխարհային ֆուտբոլում, և ամեն ինչ պարզ կդառնա։
Կա կորելացիոն կապ տնտեսական հզորության, պետության զարգացածության մակարդակի ու ֆուտբոլային արդյունքների միջև։ Գերմանիան, օրինակ, վերջին տարիներին հսկայական առաջընթաց էր գրանցել տնտեսության մեջ և միջազգային ճգնաժամի համապատկերին կարողացել էր կտրուկ մեծացնել արտահանումը։ Եվ խնդրեմ՝ Գերմանիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Եթե Արգենտինան դառնար, ապա կրկին պետք չէր զարմանալ, քանզի այդ երկիրն էլ է դուրս եկել 2000–ականների սկզբում արձանագրված տնտեսական ճգնաժամից, ու հիմա վերելքի մեջ է։ Բրազիլիան ու Հոլանդիան էլ աշխարհի տնտեսական հետնապահներից չեն։
Ասելս այն է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած բոլոր երկրներն էլ հզոր են տնտեսապես։
Եվ ուրեմն, Շալանդը մեղավոր է այնքանով, որքանով անտաղանդ մարզիչ է։ Մնացած հարցերում Հայաստանն է մեղավոր, որ չի կարողանում լավ թիմ ունենալ։
Եթե Շալանդի փոխարեն գերտաղանդավոր մարզիչ լիներ, ապա արդյունքները գրեթե նույնն էին լինելու, քանզի շան գլուխն այլ տեղ է թաղված։
Նրանք, ովքեր ծանոթ են Հայաստանի ֆուտբոլային անցուդարձին և խոհանոցին, շատ լավ հասկանում են, որ մեր խնդիրները ֆուտբոլային տնտեսության ու այդ տնտեսության մեջ առկա համակարգային խոչընդոտներին են վերաբերում։ Մնացածն արդեն ածանցյալ է։ Հայկական ֆուտբոլում, ինչպես հայկական պետության մեջ, ամեն ինչ կառուցված է «մեկ մարդու» հայեցակարգով։ Դրա համար էլ հետընթացը երաշխավորված է։
Շալանդը եկավ, տեսավ, պարտվեց ու գնաց, բայց մի դրական և հայաստանյան ստանդարտներից դուրս քայլ արեց։ Նա հայտարարեց, որ ձախողվել է, և այդ իսկ պատճառով էլ հրաժարական է տալիս հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այսինքն, Շալանդը ցույց տվեց, որ իր ոլորտում ձախողված, բացասական արդյունքներ գրանցած և առաջադրանքը չկատարած մարդը պետք է ներողություն խնդրի և հեռանա։ Մեզ համար դա անսպասելի որոշում է, քանզի Հայաստանում, որպես կանոն, որքան ձախողվում են, այնքան ավելի շատ են կառչում աթոռից։ Ընդ որում՝ բոլոր ոլորտներում։
Մեզ մոտ դեռ հրաժարականի կուլտուրա չկա։ Կա՛մ մնում են աթոռից պինդ բռնած, կա՛մ հեռացվում։
Դե ուրեմն, պետք է հեռացնել, քանի որ դեռ չեն հասկացել, որ պետք է սեփական կամքով հրաժարվել։
Շալանդի «անսպասելի» քայլը

Կորյուն Մանուկյան