Լրահոս

14.10.2009 12:30


ՀՀԿ անդամ. «Ես համոզված եմ, որ երրորդ նախագահը պատմական առաքելություն ունի»

ՀՀԿ անդամ. «Ես համոզված եմ, որ երրորդ նախագահը պատմական առաքելություն ունի»

-Հայաստանի նորանկախ Հանրապետությունը երեք նախագահ է ունեցել։ Երեքն էլ առաքելություն են ունեցել, և երեքն էլ այդ պատմական առաքելությունն իրականացրել են մեզ համար։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ մենք Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ ենք տարել։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ ցեղասպանության միջազգայնացման վաստակը կապված է երկրորդ նախագահի հետ։ Ես համոզված եմ, որ երրորդ նախագահը պատմական առաքելություն ունի, և Հայաստանը պետք է ճեղքի այս դիվանագիտական շրջափակումն ու տարածաշրջանում ունենա իր կարևոր դերը,- «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելիս լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը