Լրահոս

14.10.2009 19:36


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը հրավիրում է լրագրողներին հանդիպման

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ, իրականացրել է «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծման աշխատանքները։ Վաղը, հոկտեմբերի 15-ին, «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում, ժամը 11։00-ին տեղի կունենա օրենքի նախագծի շնորհանդես-քննարկումը։ Բանախոսներ՝ Անդրանիկ Թևանյան  («Պոլիտէկոնոմիա»  քաղաքական, տնտեսական և իրավական հետազոտությունների ինստիտուտ ՀԿ նախագահ, «Հակամենաշնորհային կարգավորման մասին» ՀՀ  օրենքի նախագծման աշխատանքային խմբի ղեկավար), Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, օրենքի նախագծման աշխատանքների խորհրդատու, օրենքի նախագծի համահեղինակ), Արմինե Բաբայան (օրենքի նախագծման աշխատանքային խմբի անդամ):

 

 

Այս խորագրի վերջին նյութերը