«Վեցնյակի» և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ու սպասվող մեծ համաձայնագիրն, անշո՛ւշտ, ողջունելի են։ Բայց ողջունելն ընդամենը դիվանագիտական քայլ է։
Ողջունելը՝ ողջունել, սակայն պետք է հասկանալ, թե որքանով են այդ համաձայնագիրը և հետագա գազային պայմանագիրը բխելու Հայաստանի շահերից։ Միջազգային հարաբերություններում առաջնայինը «ռեալ պոլիտիկն» է, և չի կարելի բոլոր լավ բաները ողջունել, իսկ բոլոր վատ բաները՝ դատապարտել։
Հրե՛ն, Արևմուտքը ողջունում է դեմոկրատական արժեքները, բայց, միևնույն ժամանակ, աջակցում «Իսլամական պետության» զինյալներին, ովքեր բառիս բուն իմաստով սպանվածների ներքին օրգաններն են ուտում։ Արևմուտքը, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ–ը, մշտական շահեր ունի և միջազգային ասպարեզում այդ շահերն է պաշտպանում բացառապես «ռեալ պոլիտիկի» շրջանակներում։
Վերադառնալով թեմային՝ նկատենք, որ Արևմուտքը Իրանի հետ համաձայնության գալով՝ նպատակ է հետապնդում ԵՄ–ի համար ռուսական գազին այլընտրանք գտնել ու թուլացնել Կրեմլի դիրքերը բոլոր ուղղություններով։ Նաև՝ նավթի միջազգային գները գցելով՝ թուլացնել ՌԴ–ին։
Իրանի շահն այն է, որ պատժամիջոցների վերացումից հետո այդ պետությունը հնարավորություն է ստանում նավթ ու գազ արտահանել և տնտեսապես ուժեղանալ։
Իսկ ի՞նչ է շահելու Հայաստանը, որն Իրանի հարևան և բարեկամ երկիրն է։ Կարո՞ղ են արդյոք մեզ համար վտանգավոր զարգացումներ լինել գազային նոր պայմանագրերի արդյունքում։ Ա՛յս հարցերը պետք է մեզ հետաքրքրեն, այլ ոչ թե Արևմուտքի հաղթանակը ՌԴ–ի դեմ, կամ հակառակը։
Եթե իրանական գազը հասնելու է ԵՄ՝ շրջանցելով Հայաստանն ու Ղարաբաղը, ապա այդ նախագիծն ուղղակիորեն սպառնալիք է դառնալու զույգ հայկական պետությունների անվտանգությանը, քանզի այդ դեպքում կտրուկ ուժեղանալու են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, քանզի այդ երկրներն են դառնալու իրանական գազի արտահանման գործընթացի մասնակիցները, իսկ Հայաստանը հայտնվելու է կատարյալ մեկուսացման մեջ՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
Առնվազն մոլորյալ պետք է լինել՝ կարծելու համար, թե Արևմուտքն այդ դեպքում մեզ կօգնի, և Հայաստանը կկարողանա իր անվտանգության համակարգը կցել ՆԱՏՕ–ին ու հանգիստ ապրել։ Անգլիական նավերը, որպես կանոն, լեռների վրա չեն կարողանում բարձրանալ։
Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Անգլիայի թագավորական ընտանիքն ապրիլի 24–ին լինելու է Թուրքիայում (հավանաբար՝ նավով), ու մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառմանը։
Իսկ եթե իրանական գազի արտահանման նախագծում մենք կարողանանք տրանզիտ երկիր դառնալ (տնտեսական առումով սա ամենաձեռնտու տարբերակն է և՛ Իրանի, և՛ ԵՄ–ի համար), ապա «վեցնյակի» ու Իրանի հաջող բանակցությունները ողջունելը տրամաբանական կդառնա։
Թե չէ, բոլոր լավ բաներին կողմ լինելը դիրքորոշում չէ։ Ավելի ճիշտ՝ անմեղսունակ դիրքորոշում է։ Այդ տրամաբանությամբ կարելի է նաև Կարս–Ախալքալաք–Թբիլիսի–Բաքու երկաթգծի կառուցումն էլ ողջունել։ Չէ՞ որ երկաթգծի կառուցումն, ընդհանուր առմամբ, լավ բան է։
Հայաստանը հիմա պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Մենք, իհարկե, չենք կարող ազդել Իրանի շուրջ ձեռք բերվելիք մեծ համաձայնագրի բովանդակության և խոշոր խաղացողների վարքագծի վրա, բայց կարող ենք մեր շահերից ելնելով պատրաստվել ցանկացած սցենարի, և լոբբինգ անել, որ Հայաստանը դուրս չմնա խոշոր տարածաշրջանային ծրագրից։ Դուրս չմնալու գինն, իհարկե, չի կարող լինել Ղարաբաղը։ Հակառակը՝ Ղարաբաղի դիրքերի ամրապնդումն ու անվտանգության բաղադրիչի ուժեղացումը հնարավորություն է տալիս մասնակցելու մեծ խաղին։ Հակառակը պնդողները «քիրվայական» գաղափարախոսության ներկայացուցիչներ են։ Գաղափարախոսություն, որը ձևով տարբերվում է, բայց բովանդակային առումով նույն «պահանջատիրական» գաղափարախոսության տարատեսակներից է։
Հետևաբար, պետք է հիմք ընդունել հայաստանակենտրոն մոտեցումները, որոնք խորթ են ինչպես գործող իշխանություններին, այնպես էլ նրանց կցված «պահանջատերերին» ու վերջիններիս հայելային արտացոլանք «քիրվայականներին»։
Իրանական գազը, անգլիական նավերը և «ռեալ պոլիտիկը»

Կորյուն Մանուկյան