Վահան Հովհաննիսյան. «Թվաբանական հաշվարկներով հայ ժողովուրդն ընդհանրապես վաղուց պետք է գոյություն չունենար»
-Շատ եմ ափսոսում, որ նայում էի այդ արարողությունը։ Զզվանքս եկավ, որովհետև մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք ճեղքել միջազգային լռության պատը հայ ժողովրդի խնդիրների, Ցեղասպանության, Հայ դատի հարցի վերաբերյալ, իսկ մեր նախարարի և Դավութօղլուի մեջքին այդ պատը նորից շարժվեց ու կարծրացավ,- արձանագրությունների ստորագրման արարողության վերաբերյալ ասել է Վահան Հովհաննիսյանը։
«Ինչպե՞ս է պատրաստվում ՀՅԴ-ն ԱԺ-ում տապալել արձանագրությունների վավերացումը՝ հաշվի առնելով ձայների թվաբանությունը» լրագրողի հարցին Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.
-Նման հարցերում թվաբանությունը չի գործում, որովհետև թվաբանական հաշվարկներով հայ ժողովուրդն ընդհանրապես վաղուց պետք է գոյություն չունենար։ Եթե այսօր ԱԺ-ում մենք ունենք դեմ ձայների 20-25 տոկոս, ապա հոգու խորքում մենք ունենք 95 և ավելի դեմ, ինչ էլ որ փորձեն ներկայացնել,- ասել է նա։
Նրա կարծիքով սահմանը բացվի, թե չբացվի, Հայաստանին կառուցվածքային փոփոխություններ են պետք։ Եթե սահմանը բացվի, Հայաստանի իշխանությունները հրատապ կերպով պետք է միջոցառումներ ձեռնարկեն, որ Հայաստանի տնտեսությունը մրցունակ լինի, որ Հայաստանի օրենսդրական դաշտը պատասխանի սպասվող մարտահրավերներին.
-Սրանք կառուցվածքային փոփոխություններ են, քանի որ Մանվել Բադեյանի շատ դիպուկ արտահայտությամբ՝ այն չինովնիկական ապարատով, որը պատրաստ է ծախել ամեն ինչ և ամեն մեկին, այդ հարցերն ի վիճակի չենք լուծել։
Եթե սահմանը չբացվի, Վ.Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է կարողանա ճանապարհ կտրել՝ հաշվի առնելով փակ սահմանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է արագորեն Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանն անդրադառնա, պետք է կատարի կադրային ադմինիստրատիվ փոփոխությունները, քանի որ գաղտնիք չէ, որ Հայաստանի բյուջետային ողբերգական վիճակը, ֆինանսատնտեսական ծանր վիճակն այդքան էլ սահմանի փակ լինելու արդյունք չէ. «դա արդյունք է մեր ներքին անկազմակերպվածության, կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալ կառավարման և այլն»։
-Սուտ են ասում նրանք, ովքեր փորձում են պնդել, թե Հայաստանն իր ներքին ռեսուրսն ամբողջությամբ սպառել է, և եթե սահմանը չբացվեց, կհայտնվենք կոլապսի մեջ։ Մեր ներքին ռեսուրսը ոչ միայն ամբողջությամբ սպառված չէ, այլ դրան ընդհանրապես չեն էլ կպել։ Սա էլ գալիս է պատասխանելու, թե ո՞վ է, ի վերջո, շահելու բաց սահմանից՝ խոշոր ներկրողները, օլիգարխները և նրանց շրջապատը,- ասել է Վ. Հովհաննիսյանը։
«Եթե գործընթացն այս վիճակում սառեցվի և չվավերացվի, ի՞նչ կորցրեցինք և ի՞նչ շահեցինք» հարցին էլ նա պատասխանել է, որ, «ցավոք, մենք ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մեր իշխանություններում կան տարրեր, որոնք (օրինակ՝ Ցեղասպանության հարցը) կարող են դիտել որպես առևտրի առարկա, և մարդիկ, որոնք չեն հասկանում՝ ինչ է նշանակում «դե յուրե» և «դե ֆակտո» Ճանաչված սահմաններ».
-Իսկեթե չստորագրվի մե՛ր վճռական պահվածքի համար, մենք նաև ցույց տված կլինենք աշխարհին, որ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ, հայ ժողովուրդն այլևս թույլ չի տա աշխարհի մեծերին խաղալ իր ճակատագրի հետ։

-Իսկ եթե չստորագրվի մե՛ր վճռական պահվածքի համար, մենք նաև ցույց տված կլինենք աշխարհին, որ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ, հայ ժողովուրդն այլևս թույլ չի տա աշխարհի մեծերին խաղալ իր ճակատագրի հետ։
7or.am