Ոստիկանության՝ Կոտայքի մարզային վարչության օպերլիազորը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ կաշառք ստանալու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության' Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազորի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ շորթմամբ խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ ոստիկանության' Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ. Յախանյանը, 2008թ. Դեկտեմբերի 17-ին դիտավորությամբ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, առանց քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերի' Կոտայքի մարզային վարչություն բերման է ենթարկել քաղաքացիներ Ա. Իգնատենկոյին եւ Մ. Մկոյանին' իբր տեղի ունեցած վրաերթի կապակցությամբ ճանաչման ներկայացնելու պատրվակով:
Սակայն Մ. Յախանյանը քաղաքացիներ Իգնատենկոյին եւ Մկոյանին հայտնել է, թե նրանց բերման ենթարկելու իրական պատճառը մարմնավաճառներ Մ. Պողոսյանի եւ Հ. Բաբայանի բողոքն է' նախորդ օրը Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանային համալիրում իրենց բռնաբարելու մասին:
Մ. Յախանյանը, առանց բռնաբարության մասին հաղորդում ընդունելու եւ այն գրանցելու, սկսել է այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստել' հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ եւ այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու սահմանված կարգի խախտմամբ:
Բռնաբարության մեղադրանքով քրեական գործ չհարուցելու համար Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից Մ. Յախոյանը պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն սակարկելու արդյունքում համաձայնության են եկել 1500 ԱՄՆ դոլարի շուրջ, որից հետո միայն Մ. Յախոյանը նրանց ազատ է արձակել:
2008թ. դեկտեմբերի 18-ին ոստիկանության' Կոտայքի մարզային վարչության վարչական շենքի երրորդ հարկի միջանցքում, ապա նույն հարկի աշխատասենյակներից մեկում Մ. Յախանյանն Ա. Իգնատենկոյից եւ Մ. Մկոյանից շորթմամբ ստացել է համապատասխանաբար 1000 եւ 500' ընդհանուր 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա' ՀՀ ոստիկանության' Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մ. Յախանյանին մեղադրանք է առաջադրվել ' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան' ըստ էության քննելու համար: