Վարդան Խաչատրյան. «Մոսկվայում մենք հայ–թուրքական հարաբերություններից չենք խոսել»
Վերջերս Ռուսաստանի հրավերով և Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների միջնորդությամբ տեղի էր ունեցել ադրբեջանցի և հայ խորհրդարանականների հանդիպում։
Հանդիպմանը մասնակցել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը, որը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հայկական պատվիրակությունն ի սկզբանե մտադրված է եղել չանդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին։
-Մենք ընդհանրապես չենք քննարկել դա՝ կապելով այդ հանգամանքը հատկապես այն բանի հետ, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները տարբեր գործընթացներ են։ Հակառակ կողմից էլ ուժեղ պնդում չի եղել։ Մենք, իհարկե, առաջարկել ենք, որ ռազմական կոնֆլիկտի խնդիրը նույնպես շրջանցենք, և հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցման ճանապարհից խոսենք,-ասել է նա։
Ըստ Վարդան Խաչատրյանի՝ մեր պատվիրակությունը, որպես հնարավոր հաշտեցման ճանապարհ, բարձրացրել է հարց՝ ճիշտ կլիներ սահմանային առևտրի խնդիրներին դրական լուծում տալ։
-Ոչ թե միջնորդավորել այդ առևտուրը վրացական տարածքում ինչ-որ գործառույթ ծավալելով, այլ, եթե հնարավոր է, Հայաստանի հյուսիսում՝ Ղարաբաղին ոչ սահմանակից տարածքներում, ազատ առևտրի այդպիսի գոտի ստեղծվի,-նշել է նա։

7or.am