«Ծառուկյանն իր կենդանիներին այդքան լավ է պահում, որ մարդիկ իրենց տներն այդպես չեն պահում». Գ. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց նաև վերջերս ինտերնետում տեղադրվածայն տեսաժապավենի մասին, որտեղ երկու առյուծ տանջում են մի ավանակի։
-Մարդիկ ընկնում են շանտաժի հետևից։ Հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ՝ գան, տեսնեն, թե Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան։ Իմ կենդանիներն ու ձեր տեսած կենդանիներն ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու նրանց էլ շատ եմ սիրում, առավել ևս՝ առյուծին՝ որպես հզոր կենդանի։ Ինչպե՞ս կարող եմ նման բաներ թույլ տալ:
-Ինչո՞ւեքկենդանիներպահում: -Սիրում եմ, պահում եմ։ Դա արգելվա՞ծ է օրենքով:
-Իսկինչո՞վեքնրանցկերակրում: -Հորթի մսով: Օրեկան ամեն մեկին 10 կգ թարմ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկիրենցտներնայդպեսչենպահում, իսկԾառուկյաննիրկենդանիներինայդքանլավէպահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես:
-Իսկեթեգազանանոցիննվիրե՞ք: -Այնքա՜ն եմ նվիրել։ Հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: «Շանթ» հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ որ անում է, բացահայտ ասում է: Հիմա «ստից» բան են ման գալիս, որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում:
«Ծառուկյանն իր կենդանիներին այդքան լավ է պահում, որ մարդիկ իրենց տներն այդպես չեն պահում». Գ. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսեց նաև վերջերս ինտերնետում տեղադրված այն տեսաժապավենի մասին, որտեղ երկու առյուծ տանջում են մի ավանակի։
-Մարդիկ ընկնում են շանտաժի հետևից։ Հենց հիմա լրագրողներին հրավիրում եմ՝ գան, տեսնեն, թե Ծառուկյանի այգում ինչ կենդանիներ կան։ Իմ կենդանիներն ու ձեր տեսած կենդանիներն ուրիշ են: Ես սպիտակ առյուծ, սպիտակ վագր եմ պահում: Ես կենդանի պահող մարդ եմ ու նրանց էլ շատ եմ սիրում, առավել ևս՝ առյուծին՝ որպես հզոր կենդանի։ Ինչպե՞ս կարող եմ նման բաներ թույլ տալ:
-Ինչո՞ւ եք կենդանիներ պահում:
-Սիրում եմ, պահում եմ։ Դա արգելվա՞ծ է օրենքով:
-Իսկ ինչո՞վ եք նրանց կերակրում:
-Հորթի մսով: Օրեկան ամեն մեկին 10 կգ թարմ միս եմ տալիս: Կարող եք գալ, տեսնել, հիանալ, որ մարդիկ իրենց տներն այդպես չեն պահում, իսկ Ծառուկյանն իր կենդանիներին այդքան լավ է պահում: Կենդանին լեզու չունի, ու եթե պահում ես, պետք է լավ պահես:
-Իսկ եթե գազանանոցին նվիրե՞ք:
-Այնքա՜ն եմ նվիրել։ Հիմա իրենք տեղ չունեն, թե չէ էլի կնվիրեմ: «Շանթ» հեռուստաընկերության Նվերի հետ էլ էր դեպք պատահել, Ծառուկյանի վրա էին գցում, բայց Գագիկ Ծառուկյանն ինչ որ անում է, բացահայտ ասում է: Հիմա «ստից» բան են ման գալիս, որ ինձ կպցնեն, բայց չոր բանը մարդու վրա չի կպնում:
7or.am