Լրահոս

30.11.2010 16:02


Դեկտեմբերի 1-ին կառավարությունում կքննարկվեն ձկնաբուծության ոլորտի խնդիրները

Այսօր «Ժառանգություն» խմբակցությունում պաշտոնական նամակ է ստացվել ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն եվորգյանից: Նամակում ասվում է. «Ի պատասխան ս/թ նոյեմբերի 22-ին Ձեր ԺԽ-Ե-732-Բ/10 նամակի հայտնում ենք հետեւյալը. ս/թ դեկտեմբերի 1-ին ժամը 14:00-ին ՀՀ կառավարությունում նախատեսվում է հերթական քննարկումը կազմակերպել' նվիրված Արարատյան դաշտավայրի խորքային ջրերի ջրօգտագործման հարցերի կարգավորմանը: Հաշվի առնելով Ձեր նամակը' պատրաստ ենք վերոնշյալ քննարկման օրակարգում ներառել նաեւ Ձեր նամակում բարձրացված հարցերը, ինչպես նաեւ' քննարկմանը մասնակից դարձնել շահագրգիռ կողմերին' համաձայն Ձեր առաջարկության: Առաջարկն ընդունելու պարագայում, խնդրում ենք ներկայացնել նշված քննարկման շահագրգիռ մասնակիցների ցուցակը»։

Այս խորագրի վերջին նյութերը