Ազգային ժողովը քննարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. տարեկան զեկույցը
Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը քննարկել է «2008 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը»:
ՄԻՊ Արմեն Հարությունյանը տեղեկացրել, որ 2008թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 5806 անձանցից ստացել է 4090 դիմում-բողոք, որից 1227-ը՝ գրավոր (դրանցից 58-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 1774 դիմումատուի կողմից), իսկ 2863-ը՝ բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 122 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 429 անձանց խախտված իրավունքը: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ վերականգնվել են 6526 անձանց խախտված իրավունքները: Այս թվի մեջ ներառված են նաև այն 6097 քաղաքացիները, որոնց իրավունքները վերականգնվել են Պաշտպանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումի բավարարման արդյունքում: 2008թ. ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքների ընդհանուր թվի միջին ամսական տոկոսային հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10,7 տոկոսով, գրավոր դիմում-բողոքների թիվը՝ 11,1 տոկոսով, իսկ բանավորներինը՝ 10,6 տոկոսով: 0,8 տոկոսով աճել է ՄԻՊ-ին դիմող անձանց թիվը։
Փորձը ցույց է տալիս, որ ինչպես Պաշտպանի հաստատության գործունեության նախորդ տարիներին, այնպես էլ 2008թ. բանավոր դիմում-բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում են գրավոր բողոք ներկայացնելուց, ինչպես նաև իրենց անունը, ազգանունը, հասցեն արձանագրելուց' պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է բացասարար անդրադառնալ իրենց վրա: Վախի նման դրսեւորումները խոսում են մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը զեկույցի քննարկումը քաղաքական իրադարձություն է համարել: Նա կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետագա համագործակցությունը Ազգային ժողովի հետ: Նրա գնահատմամբ' ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը «էմոցիոնալ» առումով միջանկյալ զեկույցից շատ չի տարբերվում, ինչ վերաբերում է իշխանական և ընդդիմադիր թևերի քննադատություններին, հավանաբար դա մարդու իրավունքների պաշտպանի գործունեության դրական ցուցանիշն է: Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացված զեկույցի վերաբերյալ՝ Լարիսա Ալավերդյանը նկատել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս շատ թերացումներ և անելիքներ ունի բնապահպանական և սպառողական ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության, հեռավոր շրջաններում իր գործունեությունը ակտիվացնելու առումով և առաջարկել է ամեն ինչ անել ի նպաստ իրավական պետության, մեծացնել Մարդու իրավունքների ինստիտուտի լիազորությունները, ստեղծել տարածքային ներկայացուցչություններ, ուժեղացնել համագործակցությունը պետական մարմինների հետ: