Րաֆֆի Հովհաննիսյան. «Այսօր միայն իրագործողները՝ ահաբեկիչներն են պատժվում, որը ոմանց համար կարող է մխիթարանք լինել»
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրմին ծաղկեպսակ դնելուց հետո պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի ողբերգության մեղավորները պատժվել են, թե ոչ՝ ասել է։
-Ես ո՛չ դատավոր եմ, ո՛չ դատախազ. ես շարքային քաղաքացի եմ, որն ունի իր հիմնավոր տեսակետը, որ եթե Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտված լիներ, և բոլորն իրենց պատիժը կրած լինեին, ո՛չ մարտի մեկ կունենայինք, ո՛չ էլ հիմա Հայաստանը դեգերումների մեջ կլիներ իր ժողովրդավարական, ինքնիշխան վարկը վերականգնելու համար։ Մենք կորցրել ենք այդ ուղեցույցը, և դրա համար մեր ողջ պետութունը՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը և ամենակարևորը՝ հասարակությունը, ապակողմնորոշվել է։ Մենք կորցրել ենք մեր ուղին,-ասել է նա։
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ մինչև Հոկտեմբերի 27-ի ամբողջական հանգուցալուծում չլինի ճշմարտության հիման վրա, չի լինելու ապագա մեր երկրի համար։
-Սա, փաստորեն, ընդգծում է ճշմարտություն դարձած հանրային իրողությունը, որ քանի դեռ մենք մեր տունը կարգի չենք հրավիրել օրենքի և իրավունքի հման վրա, չենք կարողանա լիարժեք սպասարկել ազգային շահերը և իրացնել արտաքին քաղաքական հարցերը։ Դրանք միևնույն օրակարգի են պատկանում։ Այսօր միայն իրագործողները՝ ահաբեկիչներն են պատժվում, որը ոմանց համար համար կարող է մխիթարանք լինել, բայց դա կիսատ արդարադատություն է, և մենք իրավունք չունենք մեր սերնդին ժառանգել կիսատ իրավունք, կիսատ օրենք, կիսատ պետականություն։ Դա ամբողջացնելու առաքելությունը մեզ վրա է, և մենք պետք է սա՛ լուծենք մեր հերթափոխը հանձնելուց առաջ,-նշել է նա։

7or.am