Ըստ ՀՀԿ–ական պատգամավորի՝ հնարավոր է ԲՀԿ–ի տոկոսները ավելանան, իսկ «Ժառանգությունը» չանցնի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ԱԺ-ում այսօր ունեցած ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հաղթելու է։
-Հնարավոր է, որ ԲՀԿ-ի տոկոսը մի քիչ բարձրանա, որովհետև նրանք իսկապես աշխատում են, և մեր աչքի առաջ լա՛վ էլ աշխատում են,-ասել է Ռ. Պետրոսյանը՝ նշելով, որ հատկապես տեսնում է՝ Նոր Նորքում ԲՀԿ-ն շատ վաղուց է սկսել իր «նախընտրական քարոզչությունը» և իր աշխատանքները շատ ավելի է ակտիվացրել, քան ՀՀԿ-ն։-ՀՀԿ-ն միայն նոր-նոր է սկսում այդ հարցով զբաղվել, իսկ նրանք 2 տարի առաջ սկսել են՝ հենց ընտրություններից հետո։
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ հաջորդ գումարման խորհրդարանում կարող է հայտնվել նաև ՀԱԿ-ը, իհարկե՝ եթե ցանկանա.
-Համապատասխան տոկոսը նրանք կարող են հաղթահարել,-ասել է Ռ. Պետրոսյանը,-բայց նրանք այդպես չեն մտածում։ Նախորդ անգամվա օրինակով եմ ասում՝ կա՛մ ամեն ինչ տվեք մեզ, կա՛մ մենք չենք մասնակցում։ Եթե այդ նույն ձևով վարվեցին, այս անգամ էլ չեն լինի, բայց եթե համաձայնեն իրենց համապատասխան ստացած տոկոսի համաձայն որոշակի տեղեր զբաղեցնեն, ասենք՝ 10 տեղ, ՀԱԿ-ն անպայման կարող է մտնել խորհրդարան։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցությունը չկարողանա անհրաժեշտ տոկոսը հավաքել։
-Որովհետև «Ժառանգությունը» ամեն ինչ տեսնում է սև ակնոցներով, և որևէ կառուցողական առաջարկ՝ երկրի վիճակը, բնակչության սոցիալ-կենցաղային վիճակը բարելավելու, նրանց չի հետաքրքրում։ Հենց որ մի հարցի մասին խոսում ենք, մի օրինագիծ ենք քննարկում, սկսում են ուղղակի քննադատել գործող իշխանություններին՝ քննադատել, որքան հնարավոր է և սևացնել, որքան հնարավոր է։Եթե ընդդիմությունն այդպիսին է, ընտրաշրջանի ընթացքում բնակչությունը երես է թեքում նրանից։
Ըստ ՀՀԿ–ական պատգամավորի՝ հնարավոր է ԲՀԿ–ի տոկոսները ավելանան, իսկ «Ժառանգությունը» չանցնի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ԱԺ-ում այսօր ունեցած ձայների գրեթե նույն հարաբերակցությամբ հաղթելու է։
-Հնարավոր է, որ ԲՀԿ-ի տոկոսը մի քիչ բարձրանա, որովհետև նրանք իսկապես աշխատում են, և մեր աչքի առաջ լա՛վ էլ աշխատում են,-ասել է Ռ. Պետրոսյանը՝ նշելով, որ հատկապես տեսնում է՝ Նոր Նորքում ԲՀԿ-ն շատ վաղուց է սկսել իր «նախընտրական քարոզչությունը» և իր աշխատանքները շատ ավելի է ակտիվացրել, քան ՀՀԿ-ն։-ՀՀԿ-ն միայն նոր-նոր է սկսում այդ հարցով զբաղվել, իսկ նրանք 2 տարի առաջ սկսել են՝ հենց ընտրություններից հետո։
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ հաջորդ գումարման խորհրդարանում կարող է հայտնվել նաև ՀԱԿ-ը, իհարկե՝ եթե ցանկանա.
-Համապատասխան տոկոսը նրանք կարող են հաղթահարել,-ասել է Ռ. Պետրոսյանը,-բայց նրանք այդպես չեն մտածում։ Նախորդ անգամվա օրինակով եմ ասում՝ կա՛մ ամեն ինչ տվեք մեզ, կա՛մ մենք չենք մասնակցում։ Եթե այդ նույն ձևով վարվեցին, այս անգամ էլ չեն լինի, բայց եթե համաձայնեն իրենց համապատասխան ստացած տոկոսի համաձայն որոշակի տեղեր զբաղեցնեն, ասենք՝ 10 տեղ, ՀԱԿ-ն անպայման կարող է մտնել խորհրդարան։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա ըստ պատգամավորի՝ հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցությունը չկարողանա անհրաժեշտ տոկոսը հավաքել։
-Որովհետև «Ժառանգությունը» ամեն ինչ տեսնում է սև ակնոցներով, և որևէ կառուցողական առաջարկ՝ երկրի վիճակը, բնակչության սոցիալ-կենցաղային վիճակը բարելավելու, նրանց չի հետաքրքրում։ Հենց որ մի հարցի մասին խոսում ենք, մի օրինագիծ ենք քննարկում, սկսում են ուղղակի քննադատել գործող իշխանություններին՝ քննադատել, որքան հնարավոր է և սևացնել, որքան հնարավոր է։ Եթե ընդդիմությունն այդպիսին է, ընտրաշրջանի ընթացքում բնակչությունը երես է թեքում նրանից։
7or.am