Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ
Վերահաստատելով Հայ Դատի պահանջատիրությանը՝ Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանն ու նրա հետևանքների վերացմանը ՀԴԿ անվերապահ հավատարմությունը, պարտադրված ենք հայտարարելու, որ բոլոր մեկնաբանությունները, իբր ստորագրված Արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են հակառակը:
Այդ մասին են վկայում նաև Թուրքիայի պետական բարձրադիր ղեկավարության ու նրան ձայնակցած զանգվածային լրատվության միջոցների անթաքույց նախապայմանների անդադար առաջադրումը, փաստաթղթերի կարևորագույն կետերի յուրովի և հանդուգն մեկնաբանումը:
Հնարավոր է, որ խոսելով ուժի դիրքերից և վերջնագրի լեզվով, նրանք հույս են տածում կոտրել Հայաստանի ղեկավարության կամքը և հասնել առավելագույնի: Բայց, չի բացառվում, որ ներկայացվածը Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումն է, ուստի մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների նման շրջադարձին:
Հատկապես, որ Արձանագրություններում տեղ են գտել այնպիսի ձևակերպումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող ընկալվել, որպես հայոց պահանջատիրությանը, պատմական արդարությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին, առավել ևս՝ համազգային շահերին համապատասխանող:
Ելնելով վերոբերյալից, հայտարարում ենք՝ մենք դեմ ենք Արձանագրությունները ներկայացված բովանդակությամբ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացմանը:
Հրաժարվել մեր այս դիրքորոշումից թույլ չի տալիս նաև այն փաստը, որ հայ-թուքական հարաբերությունների զարգացման գործընթացը հայտնվել է մեծ տերությունների ուշադրության կենտրոնում, որոնք, հետապնդելով սեփական շահերը, անտարբեր են մեր ազգային հիմնահարցերի ճակատագրի նկատմամբ: Կովկասը դիտարկելով որպես նորաձևվող աշխարհի քաղաքական առանցքային կենտրոններից մեկը, նորընծա "չափագրողները" խնդիր ունեն մեկը մյուսին դուրս մղելու տարածաշրջանից, առաջնորդվելով հայտնի սկզբունքով' նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն արդարացված են:
Ցավոք, մեր երկրի ներքաղաքական բնութագրումն իր հերթին վկայում է համազգային հիմնահարցի կարգավորման վերաբերյալ առկա տարաձայնությունների մասին: Իրադարձությունների զարգացումը և ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության այսժամյա տրամադրությունները բերում են այն կարծիքին, որ Արձանագրությունների վավերացումը հնարավոր է:
Մտահոգված սույն հեռանկարով, նպատակ ունենալով մասամբ ապահովագրելու մեզ սխալ քաղաքականության հեռանկարից, պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից հատուկ Մեմորանդում /Հուշագիր/ ընդունել, որի մեջ թվարկել պատմականորեն չլուծված այն հիմնահարցերն ու արդարացի պահանջները, որոնք Ցեղասպանության չհաղթահարված հետևանքներն են, և մնում են Հայաստանի Հանրապետության արտաքին-քաղաքական օրակարգում, որպես անվիճարկելի հարցեր: Միևնույն ժամանակ, չներկայանալով որպես նախապայմաններ բանակցային գործընթացում:
Նման մոտեցումը, որը դիվանագիտական պրակտիկայում ընդունված է որպես վերապահումների սկզբունք, կարող է նաև ծառայել Արձանագրությունների կողմ և դեմ ուժերի միջև փոխհամաձայնության հիմք:
Հակառակ պարագայում, քաղաքական այն բոլոր ուժերը, թե' Հայաստանում և, թե' Սփյուռքում, որոնք մերժում են Արձանագրությունների վավերացման հնարավորությունը, պարտավոր են միավորել իրենց ջանքերը, թույլ չտալու իր հետևանքներով ազգային-պետական շահերը վտանգող փաստաթղթերի ընդունումը:
Սույն հայտարարությամբ մենք դիմում ենք հասարակական-քաղաքական բոլոր ուժերին, պաշտպանելու մեր առաջարկը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական Խորհուրդ