ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտրոսյանի հայտարարությունը հոկտեմբերի 27-ի նիստում
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքականարձանագրություները: Սփյուռքի, Հայաստանի քաղաքացիների, հասարակական եւ քաղաքական դաշտի հորդորներն այս էլ որերորդ անգամ մնացին չլսված: Արձանագրություններում առկա նախապայմանների բազմաթիվ մատնանշումներին իշխանությունները չփաստարկված պատասխաններ են տալիս, իսկ որպես վերջին հանգրվան' հղում կատարում իրենց հայրենասիրության վրա: Ցավոք, նմանատիպ արձանագրությունները կյանքի են կոչվում ոչ թե վերամբարձ խոսքերին, այլ փաստաթղթերում առկա կետերին հետեւելով:
«Ոչ ոք Հայաստանում չի համարձակվի Թուրքիային ներկայացնել տարածքային պահանջ: Այս արձանագրությունների ստորագրումով Հայաստանը փաստեց, որ իրավական հիմքերով դա այլեւս հնարավոր չէ»:
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 17 տարի տեւող լարվածությունը սկսել է թուլանալ, եւ կարգավորումը սկսել է արագանալ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության պես սուրբ է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Իհարկե, Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը հիմք չեն, կասեին իշխանությունների ներկայացուցիչները. երեւի թե ճիշտ էլ կլինեին, եթե իրենց գործընկերներն այս արձանագրությունները կյանքի կոչելիս լինեին Մոզամբիկի իշխանությունները: Բայց, իրականությունն այլ է. թուրքական իշխանություններն ամբողջ հզորությամբ աշխատում են այս արձանագրությունները կյանքի կոչելու համար: Նշեմ նաեւ, որ թուրք նախարարը հնչեցրել է մի այնպիսի փաստարկ, որը կարծում եմ խոսում է նրանց հեռահար նպատակների մասին: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի աղքատ ժողովրդի եւ արտագաղթի իրողության մասին:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ իր երկիրը սիրող իշխանությունները կմոբիլիզացնեին հասարակությանը եւ քաղաքական դաշտին ու կփորձեին կանխարգելել բոլոր անցանկալի քայլերը: Բայց դրա փոխարեն մեր իշխանություններն այնքան մտան քիրվայության ջերմ մթնոլորտի մեջ, որ արդեն պատռում են Հայաստանի տարբեր քարտեզներ եւ Ցեղասպանության վերաբերյալ նյութեր պարունակող պաստառներ:
Մի՞թե «Առաջ Հայաստան» ասելով գնալու ենք պատմություն դարձած թուրքական «եղբայրական գիրկը»:
Սթափվե՛ք եւ լսե՛ք մեր հայրենիքը դատարկվելու վերաբերյալ նրանց խոսքը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտրոսյանի հայտարարությունը հոկտեմբերի 27-ի նիստում
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ցյուրիխում ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություները: Սփյուռքի, Հայաստանի քաղաքացիների, հասարակական եւ քաղաքական դաշտի հորդորներն այս էլ որերորդ անգամ մնացին չլսված: Արձանագրություններում առկա նախապայմանների բազմաթիվ մատնանշումներին իշխանությունները չփաստարկված պատասխաններ են տալիս, իսկ որպես վերջին հանգրվան' հղում կատարում իրենց հայրենասիրության վրա: Ցավոք, նմանատիպ արձանագրությունները կյանքի են կոչվում ոչ թե վերամբարձ խոսքերին, այլ փաստաթղթերում առկա կետերին հետեւելով: