Այսօր ՀՀ ԱԺ–ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով լսումների ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հայտնել է, որ իրենք մանդատ են նախատեսել Հայաստանի համար՝ ապագա համագործակցության նպատակով։
–Շուտով այդ մանդատը կհաստատվի։ Ժամանակացույցը դժվար է կանխատեսել, բայց հուսով ենք, որ դրանից հետո խորհրդակցություններ կսկսենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ,-ասել է Հրիսթեան:
Նշենք, որ մայիսի 21-22–ը Ռիգայում նախանշված է Արևելյան գործընկերության գագաթաժողովը։
Ինչ վերաբերում է Եվրոպական հարևանության՝ 2014թ. զեկույցին, նա նշել է, որ Հայաստանը սահմանափակ առաջընթաց գրանցել է, բայց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջընթաց չկա.
–Ցավոք, կոռուպցիայի դեմ պայքարն առաջնային է մնում։ Զեկույցում նաև հատուկ ուշադրություն է դարձվել ընտրական համակարգի բարեփոխումներին։
Հրիսթեա. «Մանդատ ենք նախատեսել Հայաստանի համար»

7or.am